Time պարբերականը երրորդ անգամ հրապարակում է համացանցում ամենաազդեցիկ մարդկանց ցանկը: Թոփ-25-ը գլխավորել է Ջոն Լեջենդի կինը՝ Քրիսի Թեյգենը, իսկ վարկանիշում ներառվել են նաեւ Ջոան Ռոուլինգը, Քիմ Քարդաշյանը, Ռիհանան, Դոնալդ Թրամփը, Քեթի Փերին, Ալեքսեյ Նավալնին, Հալեպից բլոգեր Բանա Ալաբեդը եւ այլք:
Քրիսի Թեյգեն
ԱՄՆ գործող նախագահը մի անգամ ասել է, որ իրեն «Twitter-ի Հեմինգուեյ» են կոչում: Հիմա հենց Թրամփն է այս հարթակի ամենահայտնի բլոգերը: Ամերիկյան առաջնորդն այն օգտագործում է իր իսկ սահմանած պայմաններով լսարանի հետ շփվելու համար:
Ռուսաստանցի 41-ամյա ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի տեսաալիքն ավելի քան մեկ միլիոն բաժանորդ ունի: Time-ի կարծիքով՝ 2018 թվականի ընտրությունների մոտենալուն զուգահեռ, Նավալնին ավելի ու ավելի է հենվում սոցցանցերի լսարանի վրա, քանի որ նրան պետական հեռուստաալիքներ չեն թողնում:
Քիմ Քարդաշյանն այն հայտնիներից է, որը սոցիալական ցանցերում մեծ ուշադրություն է գրավում: Մեկ տարվա ընթացքում Քիմը սոցիալական ցանցերի միջոցով հասցրել է վիճել Թեյլոր Սվիֆթի հետ, ինչպես նաեւ բազմաթիվ մերկ լուսանկարներ հրապարակել, բայց անցյալ տարվա հոկտեմբերին Փարիզում հայուհու կողոպտվելուց հետո ամեն ինչ փոխվեց:
Քիմը մի քանի ամիս անհետացավ սոցիալական ցանցերից, հատկապես, երբ հայտնի դարձավ, որ գողերը նրան հետեւել են իր իսկ միկրոբլոգների միջոցով: Այս պասիվությունը փոքր-ինչ թուլացրեց Քիմի դիրքերը, բայց ռեալիթի շոուի աստղը, ամեն դեպքում, ավելի քան 100 մլն բաժանորդ ունի, այնպես որ՝ հաջորդ տարի Քիմն արդեն կարող է վերադառնալ առաջատարի դիրքին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը