«Գարշելի Ես 3»-ը (Despicable Me 3), չարագործ Գրյուի արկածների մասին աղմուկ հարուցած պատմության երրորդ մասը, որը ռեկորդային ժամկետում կարողացել է դրամարկղային մուտքերով կրկնակի փոխհատուցել կինոնկարի բյուջեն, որպես մուլտֆիլմ առաջին տեղում է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի վարձույթում, չնայած ֆիլմի վարկանիշն այնքան էլ բարձր չէ (Imdb-ում՝ 6.5):
Գրյուի մասին պատմության շարունակության մեջ չմեծացող աղջիկներն ու անմահ մինյոնները, բարեբախտաբար, այս մասում այնքան էլ շատ չեն, որքան նախորդ ժապավեններում:
Երեխաների խելքը գնում են այս դեղին արարածների համար, դրամարկղերի մոտ մեծահասակների հերթ է գոյանում, այդ թվում` խաղալիքի խանութներում: Բնականաբար, շարունակությունն իրեն սպասել չստիպեց: Եվ մինչ ընկերությունն զբաղված է դեղին արարածների հաջող վաճառքով, ստուդիան կնկարահանի նորանոր մասեր: Սա քանակի մասին:
Իսկ հիմա որակի մասին: Մուլտֆիլմի հերոսները մասամբ երկրորդ պլան են մղվում, քանի որ միլիոնավորների կողմից սիրված մինյոնները պատմության մեջ գլխավոր տեղն են զբաղեցնում, եւ սա գրգռում է:
Ամեն դեպքում, «Գարշելի Ես»-ի շարունակությունը կարելի է առանց չափազանցնելու վատը չհամարել: Միանգամայն միջակ ֆիլմ է ստացվել, որն անիմացիոն բազմաթիվ մուլտֆիլմերի շարքում ոչ մի գրավիչ բան չունի: Սակայն չնայած միջակությանը, ֆիլմը կարելի է դիտել:
Երեխաների համար նախատեսված ժապավենը չի հիասթափեցնի իր թիրախային հանդիսատեսին, իսկ ահա մեծահասակներն ակնհայտորեն կհորանջեն:
Այսպիսով, մենք վերստին խորասուզվում ենք մի աշխարհի մեջ, որտեղ չարագործությունները հասցված են սուպերհերոսականության կարգին, միայն թե Գրյուն հիմա օրինակելի ընտանիքատեր է, կին ունի եւ երեխաներ, ինչպես հաճախ է պատահում իրականում` հիմա բարու պահապանն է, կանգնած է սակավաթիվ դիմակայությունների ճանապարհին: Այնպես է ստացվել, որ հակաչարագործ գործակալի աշխատանքում խնդիրներ են առաջացել, իսկ ընտանիքում անսպասելի անակնկալ է հայտնվում` ի դեմս երկվորյակ եղբոր, որը Գրյուից ե'ւ ավելի հարուստ է, ե'ւ ավելի հաջողակ: Այո', սյուժեի ընթացքն օրիգինալությամբ չի փայլում: Դրյուն (ծնողների երեւակայության հետ էլ են խնդիրներ եղել) ամեն ինչով եղբորը գերազանցում է, նույնիսկ գլխի մազերի թվով: Աղետալին այն է, որ նրանից միանգամայն անպիտան չարագործ կստացվի, Դրյուն երազում է, որ եղբայրն իր հմտությունները սովորեցնի, իսկ Գրյուն իր հերթին որոշել է նոր ձեռք բերած եղբորն օգտագործել իր թշնամուց վերժխնդիր լինելու համար. Բալթազար Բրեթ անունով չարագործ, որը մնացել է 80-ական թվականներում, որի պատճառով Գրյուն կորցրել է աշխատանքը: Ահա եւ կինոնկարի հիմնական սյուժեն: Սակայն հիմնականից բացի, ֆիլմում միահյուսված են եւս մի քանի սյուժետային գծեր, որոնք մեկը մյուսին քաոսային եւ ոչ համակարգված են միացած:
Եթե առաջին ֆիլմը չարագործի վերադաստիարակման պատմությունն էր, չարի նկատմամբ բարու հաղթանակի գաղափարը, երկրորդն ինչ-որ իմաստով սիրո պատմություն էր, ապա երրորդը պատահական ենթասյուժեների հերթագայություն է, որոնցից էլ կազմված է հիմնական սյուժեն: Ավագ դուստրերից Մարգոն դառնում է տեղական գորշ ավանդույթների զոհը, իսկ Լյուսին` Գրյուի կինը, փորձում է աղջիկներին մայրություն անել: Էդիթը եւ Ագնեսը շփոթվել են միաեղջյուրի որոնումներում, Բալթազարը փորձում է Հոլիվուդից վրեժ լուծել, քանի որ մարդիկ դադարել են հավանել իր հնահին շոուն: Գրյու եւ Դրյու եղբայրները փորձում են ընկերանալ, իսկ մինյոնները սեփական արկածներն ունեն, որոնք ոչ մի կերպ կապված չեն հիմնական սյուժեին: Այս քայլն էլ հենց կինոժապավենի հեղինակների հետ չար կատակ է խաղացել: Մուլտֆիլմն ուղղակի անկարող է հավուր պատշաճի գրավել, ֆիլմում զվարճալի շատ տարրեր կան, սակայն դրանց, ավաղ, միմյանց չի կապում որեւէ հետաքրքիր ընդհանուր սյուժե:
Բարեբախտաբար, կինոնկարի երգիծական բաղադիչն այնքան էլ վատը չէ, կատակները լավն են, չնայած սակավաթիվ են: Հատկապես հիասքանչ է, օրինակ, մինյոնների բանտային տեսարանը:
Մուլտֆիլմի էքշնը եւ երաժշտական ձեւավորումը կինոնկարի որոշակիորեն ուժեղ կողմերն են: Մաստակով խաղարկումները եւ 80-ականներին հղումները, Մայքլ Ջեքսոնի երաժշտությունը, պարային պայքարները եւ ինքը` չարագործ Բալթազարը, ում, ի դեպ, բնօրինակում խաղացել է Թրեյ Պարկերը` «Հարավային պարկի» (South Park) ռեժիսորներից մեկը, այս ամենը կինոնկարի բոնուսներն են եւ դրական կողմերը, սակայն ընդհանուր առմամբ ժապավենն, ավաղ, այնքան էլ այն չէ: Ամբողջ դիտման ընթացքում կարող է առաջանալ «ձանձրալի» եւ «ծիծաղելի» զգացողությունների հերթագայություն, ուստի անհնար է ասել, որ դիտումից կարելի է մեծ բավականություն ստանալ, սակայն տեղ-տեղ կարելի է լավ ուրախանալ, հատկապես` եթե կողքիդ մանկական վարակիչ ծիծաղ հնչի:
«Գարշելի Ես-3»-ը մեկանգամյա դիտման այնքան էլ ոչ վատ անիմաստ ֆիլմ է, որն ուղղված է վարձույթում ռեկորդներ սահմանելուն: Բացառապես մեկ անգամ դիտվող թեթեւամիտ եւ հիմար ֆիլմը հիշեցնում է տարբեր սյուժեների վինեգրետ, բայց դրա հետ մեկտեղ, տեղ-տեղ միանգամայն պիտանի է, եւ ինչ-որ տեղ նույնիսկ բարոյախրատական:
Դիտելիս ամենագլխավորը, որ հարկ է հիշել, այն է, որ սա երեխաների համար նախատեսված արտադրանք է, ուստի մի շտապեք այն գնահատել մեծերի տեսանկյունից, այլ պարզապես երեխաների հետ նրանց էմոցիաները կիսեք:
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է