Ներքին հարդարման մեջ իտալական ոճը Եվրոպայում շատ հանրահայտ է, քանի որ մոտ է միաժամանակ անտիկ եւ քանթրի ոճերին: Անտիկ շքեղության (զանգվածայնությամբ, սյուներով, թանկարժեք նյութերով) եւ գյուղական պարզության (փայտի գերակշռությամբ, մաշվածությամբ, գերաններով, բույսերի մեծ քանակությամբ) այդ համադրությունն էլ հենց իտալական ոճի հիմնական տարբերությունն է այն տեսքով, որն աշխարհում առավել ճանաչվածն է:
Լույսը պետք է լինի փափուկ եւ ցրված. այս որոշումն ամբողջությամբ կյանքի կոչել հնարավոր է մի քանի լուսամփոփների միջոցով՝ տեղադրված տարածքի տարբեր մասերում: Դրանք կարող են լինել պատին կամ առաստաղին:
Իտալական ոճով ներքին հարդարման համար ամենից շատ հարմար են ցածր կախովի լուսամփոփները: Նման լուսամփոփներն առավելապես հարմար են այն դեպքում, եթե հնաոճ իր են հիշեցնում: Ընդհանրապես, ռետրո, քանթրի եւ էթնո ոճի ցանկացած ինտերիերի համար հարմար են կախովի լուսամփոփները, իսկ բակերի համար՝ հին ոճով պատրաստված լապտերները: Դրանք կարող են լինել լուսավորման առարկաներ լատունից, բրոնզից եւ այլն:
Առանց ոճային նման մանրուքների դիզայնն ամբողջական չի լինի: Խոհանոցի համար նման հավելում կարող են դառնալ մրգերի համար հյուսված զամբյուղիկը, զեյթունի ձեթով եւ համեմունքներով դեկորատիվ շիշը, ծաղիկներով կավե ամանները: Կենդանի բույսերը կարող են շատ լինել. ամեն դեպքում սա Միջերկրականն է:
Հյուրասենյակում կարելի է պատին նկար կախել՝ հին ոճով սարքված շրջանակով, բազմոցին մի քանի բարձ գցել: Ոչ մեծ արձանիկներ, մուրանյան ապակուց իրեր. այս ամենը տարածքին հարմարավետություն կտան:
Իտալական ոճով մեկ տարածքում կարելի է համատեղել ծաղկավոր պարզ ծածկոցը եւ նույնպիսի բազմոցային բարձեր, ասեղնագործ անձեռոցներ եւ շքեղ ծանր վարագույրներ: Նման էկլեկտիկա նկատվում է ամենուր. հյուսված զամբյուղը կարող է կանգնած լինել բարոկո ոճի շքեղ արձանիկի, իսկ շքեղ փափուկ կահույքը՝ մաշված պատի կողքին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում19:22, 22 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու էքստրավագանտ նվերներն իր ընտանիքին և ընկերներին17:12, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին17:05, 22 ապրիլի
ԴԴՏ-ի համերգը Երևանում՝ եվրոպական մակարդակի շոու16:25, 22 ապրիլի
Նյու Յորքի հայտնի Թայմս Սքվերում գրեթե 20 մ երկարությամբ հսկայական հոթ-դոգ կհայտնվի15:58, 22 ապրիլի
«Լադանիվա»-ից Ժակլինն ու Լուին Հայաստանում են. երգչուհու ծննդյան տարեդարձը, նրա կերպարով տիկնիկն ու ի՞նչ է լինելու «Եվրատեսիլի» բեմում15:33, 22 ապրիլի
Pagani հիպերքարը շրջում է Դուբայի հեղեղված փողոցներով