Forbes ամսագիրը հրապարակել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրող դերասանուհիների ցուցակը:
Վարկանիշը գլխավորել է Էմմա Սթոունը: «Լա-Լա Լենդի» (համաշխարհային վարձույթում 445 մլն դոլար) 28-ամյա աստղը նախորդ տարվա հունիսից մինչ այս տարվա հունիս 26 մլն դոլար է վաստակել:
Էմմային հետեւում է 40-ամյա Ջենիֆեր Լոպեսը՝ 25,5 մլն դոլարով, սակայն դերասանուհին եկամուտը ստացել է հիմնականում ոչ թե կինոյում դերերի համար, այլ Emirates-ի, Smartwater-ի եւ Aveeno-ի գովազդի:
Երրորդ տեղում է անցյալ տարվա առաջին տեղը գրաված, «Քաղցած խաղերի» աստղ Ջենիֆեր Լոուրենսը, որն օրերս նշել է իր տարեդարձը: 27-ամյա դերասանուհին զբաղվում է Dior ապրանքանիշի գովազդարշավով: Վերջին տարում նա նաեւ նկարահանվել է «Մամա» եւ «Կարմիր ճնճղուկ» ֆիլմերում:
Առաջին տասնյակում են հայտնվել Մելիսա Մակկարթին (18 մլն), Միլա Կունիսը (15 մլն), Էմմա Ուոթսոնը (14 մլն), Շարլիզ Թերոնը (14 մլն), Քեյթ Բլանշեթը (12 մլն), Ջուլիա Ռոբերթսը (12 մլն), Էմի Ադամսը (11,5 մլն):
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին