NEWS.am STYLE-ը շարունակում է Ձեզ համար փնտրել հետաքրքիր իրադարձություններ, որոնք տեղի են ունենում մեր մայրաքաղաքում ու, ի դեպ, մենք ուզում ենք նշել, որ լավ ժամանցի համար Երեւանում հայտնվել են վայրեր, որտեղ կարելի է ոչ միայն խմել կամ որեւէ համեղ բան համտեսել, այլեւ վայելել ինտելեկտուալ ժամանց՝ թեթեւ արկածախնդրության երանգով։ NEWS.am STYLE-ը Ձեզ համար ընտրել է մի քանի վայր Երեւանում, որտեղ ինտելեկտը միշտ հարգված է ու որտեղ երբեք ձանձրալի չէ, դրա համար էլ մինչ միջոցառումների մասին մեր աֆիշայի շարունակությունը կարդալը՝ հետեւեք այս հղումին ու գուցե Ձեզ դուր կգա այն, ինչ մենք առաջարկում ենք։
Եվ այսպես, դեկտեմբերի 6-ին «Ստոպ» ակումբում կանցնի Fly Up Band & Meline Grigoryan համերգը։ Երիտասարդ կոլեկտիվը կկատարի բազմաոճ երաժշտություն, բացի դրանից Ձեզ սպասում է ալկոհոլ եւ համապատասխան լավ տրամադրություն, համերգը սկսվելու է երեկոյան ժամը 8-ին, մուտքը՝ 1000 դրամ։
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում մեր կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմերի վրա ու խորհուրդ տալիս դիտել «Ձնեմարդ» ու, բնականաբար, «Տոր․ Ռագնարեկ» ֆիլմերը։ Ու եթե երկրորդ ֆիլմը գովազդել պետք չէ, ապա առաջինին արժե ուշադրություն դարձնել, հատկապես եթե դուք սարսափ ֆիլմերի ու դետեկտիվների սիրահար եք։
Ֆիլմի գործողությունները տեղի է ունենում 2004-ին։ Դետեկտիվ Հարի Հոլեն հետաքննում է մի շարք առեղծվածային սպանություններ, որոնք Օսլոյում են տեղի ունեցել։ Առաջին ձյան հետ մեկտեղ հերթական անգամ տեղի է ունենում կնոջ առեղծվածային անհետացում, Հարին սկսում է լրջորեն վախենալ, որ դա սերիական մարդասպանի ձեռագիրն է, եւ որ նա վերադարձել է։ Ուսումնասիրելով գործի նյութերը՝ դետեկտիվը հայտնաբերում է, որ բոլոր զոհերն ամուսնացած կանայք էին, որոնք երեխաներ ունեին, իսկ հանցագործության վայրում միշտ ձնեմարդ էր հայտնվում։
Ս/թ դեկտեմբերի 8-ին Ի. Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում հռչակավոր սպորտսմենուհին եւ երկու սկսնակ սպրոտսմենների՝ տասնամյա հոկեիստ Արտյոմի եւ յոթնամյա գեղասահորդուհի Վարվարայի մայրը հայ գեղասահորդների եւ նրանց ծնողների համար կացկացնի վարպետության դաս: Հանդիպման ընթացքում նա կպատմի երեխայի սպորտային կարիերայի հարցում ընտանիքի դերի մասին, սկսնակ գեղասահորդների հետ կկիսվի մասնագիտական վարպետության գաղտնիքներով, կանցկացնի ինքնագրի տրամադրման փուլ, որի ընթացքում ցանկացողները կստանան սպորտային աստղի ինքնագիրը լուսանկարի կամ անձնական չմուշքների վրա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ