Ինչպես միշտ, անցնող տարվա վերջին մենք ամփոփում ենք արդյունքները, ու հիմա էլ եկել է Google-ի արդյունքներն ամփոփելու ժամանակը։ Ընկերությունը հայտնել է, թե որոնք են անցնող տարվա ամենատարածված թեմաները, նաեւ սերիալներն ու մուլտսերիալները։ Ի դեպ, սերիալների մասին․ որքան էլ տարօրինակ թվա՝ «Գահերի խաղը» սերիալը ոչ թե առաջին, այլ չորրորդ տեղում է։ Իսկ առաջատարը «Շատ տարօրինակ գործեր» հեռուստաշոուն է։
Երկրորդ ու երրորդ տեղերում են «13 պատճառ»-ը եւ «Ավագ եղբայր» ռեալիթի շոուի բրազիլական տարբերակը։ Ֆիլմերի վարկանիշում առաջին տեղում «Այն» սարսափ ֆիլմն է, երկրորդ տեղում՝ «Հրաշք կինը»։
Այնուհետեւ վարկանիշում իրենց տեղերն են զբաղեցրել «Գեղեցկուհին ու հրեշը» մուլտֆիլմը, Ռոսոմախայի մասին «Լոգան» ֆիլմը եւ «Արդարության լիգան»՝ սուպերհերոսների թիմի մասին։
Օգտատերերին ամենաշատ հետաքրքրող ու «Ինչպե՞ս․․․» ձեւակերպմամբ սկսվող թեման եղել է «Ինչպե՞ս նիհարելը»։
Տարվա՝ ամենաշատ դիտված տեսահոլովակը, բնականաբար, Despacito-ն է։
Դերասանների ցանկում առաջին տեղը Մեգան Մարքլն է զբաղեցնում, որը «Ֆորս մաժորներ» սերիալի աստղն է ու բրիտանացի արքայազն Հարիի հարսնացուն։
Երկրորդ տեղում Քեւին Սփեյսին է, որին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ։ Երրորդը Գալ Գադոտն է, որը «Հրաշք կին» ֆիլմի գլխավոր դերակատարն է։
Հոլիվուդյան սեքս-սկանդալի եւս մեկ մասնակից՝ կատակերգու Լուի Սի Քեյը, չորրորդ տեղում է։
Հնգյակը եզրափակում է Բիլ Սքարսգարդը, որը հռչակվել է «Այն» սարսափ ֆիլմում իր դերով։
Երաժշտական վարկանիշի առաջատարն է երգչուհի Արիանա Գրանդեն, որի մանչեսթերյան համերգի ժամանակ ահաբեկչություն էր տեղի ունեցել։
Երկրորդ տեղում Linkin Park խումբն է, որը այս տարի կորցրել է իր վոկալիստին՝ Չեսթեր Բենինգթոնին։ Այնուհետեւ՝ Լեդի Գագան, Մըրայա Քերին ու Էդ Շիրանը։
Կորուստների առումով առաջին տեղում ռոք երաժիշտ Թոմ Փեթին է, երկրորդ տեղում՝ Չեսթեր Բենինգթոնը՝ Linkin Park խմբից։
Այս տխուր ցուցակի առաջին հնգյակում են նաեւ ռոք երաժիշտ Քրիս Քորնելը, դերասան Բիլ Փեքսոնը, Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին