Մի քանի օր առաջ ԱՄՆ-ում ողբերգություն է տեղի ունեցել՝ Փարքլենդի միջնակարգ դպրոցում, Ֆլորիդայում, տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ, վիրավորվել՝ ևս 20-ը։
Այդ դպրոցի նախկին աշակերտ, 1999 թ․ ծնված Նիկոլաս Քրուզը մտել է դպրոց ու կրակել իր նախկին համադասարանցիների վրա։ Դեռահասին դպրոցից հեռացրել էին կարգապահական խնդիրների պատճառով։
Դրանից հետո լրատվամիջոցներում ու սոցցանցերում բարձրացել է վրդովմունքի հերթական ալիքը. աստղերը, այդ թվում՝ Քիմ Քարդաշյանը, կարծիք են հայտնել, որ ժամանակն է արգելել զենքի ազատ վաճառքը։
Billboard-ը հայտնում է, որ Ջորջ եւ Ամալ Քլունիները կես միլիոն դոլար են հատկացրել ԱՄՆ-ում զենքի վաճառքը խստացնելու պահանջով կազմակերպվող ակցիաներին։ Նրանց է միացել նաև Օփրա Ուինֆրին՝ դարձյալ 500 հազար դոլարով։
Քլունիներն ու Օփրան մասնակցելու են նաև Վաշինգթոնում մարտին ծրագրվող երթին, որն ուղղված է լինելու զենքի ազատ վաճառքի դեմ՝ դպրոցներում անվտանգություն ապահովելու պահանջով։
«Ամալն ու ես այնքան ենք ոգևորվել Սթոունմեն Դուգլաս դպրոցի երիտասարդ պատանիների ու աղջիկների համարձակությամբ ու ելույթներով։ Մարտի 24-ին մեր ընտանիքը կանգնած կլինի ամբողջ երկրի երիտասարդների այդ անհավանական սերնդի կողքին»,- ասել է Քլունին։
Լուսանկարները՝ Variety, Billboard
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում