Մարտի 9-ը DJ-ների միջազգային օրն է: Աշխարհում այն սկսել են տոնել 2002 թվականից, իսկ Հայաստանում օրը վերջին 3-4 տարին է, որ ակտիվորեն նշվում է դիջեյների եւ ակումբային երաժշտության սիրահարների կողմից:
Օրվա առթիվ այսօր Երեւանում DJ Guevo-ն, DJ Arni Rock-ն ու Բելգիայից հրավիրված DJ Jerry Ropero-ն հանդիպեցին լրագրողների հետ:
«Չենք կարող ասել, որ գիշերային կյանքը Հայաստանում գերզարգացած է: Միայն Երեւանում մեկ-երկու ակումբ ունենք, որ հենց գիշերային ակումբ են աշխատում որպես, բայց չենք կարող ասել, որ ակումբային երեկոները լեփ-լեցուն են, կամ որ 24 ժամյա հավքույթներ ենք ունենում»,- ասաց DJ Guevo-ն՝ հավելելով, որ թեեւ դանդաղ, բայց ակումբային կյանքը զարգանում է:
Նրա խոսքով՝ դիջեյները մեզ մոտ լավ են վարձատրվում, սակայն նրանց համար խնդիրը մնում է այն, որ էլեկտրոնային երաժշտությունը չի զարգանում Հայաստանում. պահանջարկ չկա: Դիջեյները դա կապում են պետության անտարբերության եւ հայ ազգի մենթալիտետի հետ.
«Վրաստանում, օրինակ, պետության կողմից ամբողջությամբ օգնություն է հատկացվում, մեծ փառատոներ են կազմակերպվում, որոնց մենք տարիներ շարունակ ներկա ենք եղել եւ կարող ենք ասել, որ ահռելի թվով տուրիստներ կան, կարողանում են թիվ մեկ DJ-ների հրավիրել: Եթե պետական աջակցություն լինի, խոսքը միայն ճանապարհ փակելու մասին չէ, այլ ֆինանսական աջակցության, ապա մենք էլ կկարողանանք նման փառատոներ անցկացնել»,- նշեց DJ Guevo-ն:
DJ Arni Rock-ն դժգոհեց, որ մշակույթի նախարարությունը զբաղված է, օրինակ, ցածրորակ երաժշտությունն արգելելով, սակայն լավ կլիներ, որ այն աջակցեր նաեւ երիտասարդներին, որոնք ակումբային եւ էլեկտրոնային երաժշտության քարոզողներն են:
«Իհարկե, կարեւոր դեր ունի նաեւ պահպանողականությունը, քանի որ ակումբային երեկոների մասին սխալ կարծիք կա ձեւավորված հասարակության մեջ», - ասաց նա:
Բելգիայից հրավիրված DJ Jerry Ropero-ն առաջին անգամ է Հայաստանում: Դեռ չի հասցրել ուսումնասիրել մեր երկիրը, բայց խոստացել է հայերեն սովորել: Նա նշեց, որ դիջեյությունը շատ մադրկանց համար նյութապես ապահովված լինելու խնդիր է լուծում, իսկ իր համար դա հոբբի է, քանի որ ինքն այլ ոլորտներում էլ է աշխատում:
Նշենք, որ մարտի 9-ը տոնվում է որպես DJ-ների օր՝ սկսած 2002 թվականից: Եվրոպայի ակումբներում աշխատող հայտնի DJ-ներն ի սկզբանե որոշել էին այս օրն ակցիաներ կազմակերպել՝ ի աջակցության հիվանդ երեխաների: Նրանք բարեգործական համերգներ էին կազմակերպում կամ օգնում փոքրիկներին բուժվել երաժշտությամբ եւ պարերով: Մի քանի տարից անց դիջեյների ակցիաները սկսեցին լուսաբանել խոշոր ռադիոընկերություններ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 21 մայիսի
Մադոննան հարգանքի տուրք է մատուցել իր «հավերժական մուսա» Ֆրիդա Կալոյին15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ11:40, 21 մայիսի
Բելլա Հադիդը Կաննի կարմիր գորգի վրա «մեծ աղմուկ է բարձրացրել» իր Saint Laurent զգեստով11:18, 21 մայիսի
Ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելոն որոշել է աշխարհին պատմել, թե որ տարիքում է կորցրել կուսությունը10:46, 21 մայիսի
Բեն Աֆլեքը «ուշքի է եկել» ու հասկացել, որ «Ջեյ Լոյի հետ ամուսնությունը չի աշխատում»10:20, 21 մայիսի
«Սուպերաստղային հիվանդություն»․ Բրյունետը հայտնել է իր նոր երգի մասին09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը