Այս սխալները ձեզ իսկապես կզվարճացնեն։ Lifter կայքը կազմել ու ներկայացրել է հայտնի ֆիլմերում տեղ գտած սխալների զվարճալի հավաքածու։
«Մթնշաղ»
Տեսախցիկի արտացոլումը մեքենայի հայելու մեջ։ Բավականին տարածված սխալ է։
«Անփառունակ սրիկաները»
Ուշադիր նայեք գերմանացի սպայի կրծքանշանին՝ այն մեկ հայտնվում է, մեկ՝ անհետանում։
«Ավատար»
Երբ Ջեյքը բացում է պարկուճը՝ հաշմանդամի սայլակ նրա կողքին չի լինում։ Իսկ մեկ ակնթարթ հետո այն հայտնվում է։
«Տերմինատոր 2․ Դատաստանի օրը»
Ֆիլմի սկզբում Տերմինատորը Ջոնին իր սեփական մարմնով պաշտպանում է փամփուշտներից, ու նրա մեջքին անցքերի մի ամբողջ շարան է մնում։ Մի քանի րոպե անց նրա մեջքին այլևս ոչ մի հետք չի երևում։
«Տերմիատոր 2․ Դատաստանի օրը»
Եվ նորից․․ բեռնատարը հետապնդում է Ջոն Կոննորին, բախվում կամրջին, ու առջևի ապակիները պայթում են։ Սակայն հաջորդ կադրում դրանք անվնաս են։
«Վրիժառուները»
Երբ Տորը ավերում է շուրջն ամեն ինչ, մեքենաներից մեկի բամպերը հանկարծ հրաշքով վերականգվում է։ Լավ մեքենա է, այդպես չէ՞։
«Գնորդների դալլասյան ակումբ»
Ֆիլմում 1985 թ․ է պատկերված, սակայն տեսարաններից մեկում մենք տեսնում ենք պատին Lambourghini Aventador մեքենայի պատկերով պաստառ։ Մինչդեռ այդ մեքենան թողարկվել է միայն 2011-ին։
«Տիտանիկ»
Նավի տախտակամածի տեսքը փոխվո՞ւմ է։ Գուցե՞ երկու տախտակամած է եղել։
«Կարիբյան ծովահենները․ «Սև մարգարիտի» անեծքը»
Թվում է, թե Ջեք Ճնճղուկի թիմում մի քանի ծովահեններ կային, որոնք ժամանակակից նորաձևության երկրպագուներ էին։
«Գլադիատոր»
Հին հռոմեացիների մարտակառքերում, ըստ երևույթին, գազով լի բալոններ կային։
Իսկ հիմա սա նայեք՝
Կարծես, այն ժամանակ օդանավեր չեն եղել․․․ Կամ գուցե մե՞նք ենք ինչ -որ բան ենք շփոթում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:38, 20 ապրիլի
Երեւանյան բուրգեր-ուղեցույց. փնտրում ենք կատարյալ համը15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին