Նյու Յորքում այսօր երեկոյան կկայանա Fashion Awards մրցանակաբաշխությունը, որտեղ Քիմ Քարդաշյանն առաջին անգամ կստանա CFDA-ի (Council Of Fashion Designers America – Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհուրդ) Inflluencer Award հեղինակավոր մրցանակը, որպես նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ անձ։
Քիմ Քարդաշյանն իր քույրերի ՝ Քենդալի ու Քորթնիի հետ միասին արդեն մեկնել է Նյու Յորք, ինչի մասին են վկայում նրա միկրոբլոգի լուսանկարները։
«Վերջին տասը տարիներին ազդեցության նշանակությունն ամբողջովին փոխվել է թվային ձեւաչափով ու վարպետորեն ներկայացվել հենց Քիմ Քարդաշյանի կողմից»,- հայտնել է CFDA-ի նախագահ, հայտնի ամերիկացի դիզայներ Դիանա ֆոն Ֆյուրսթենբերգը։
Քիմ Քարդաշյանը ավելի քան 200 միլիոն բաժանորդ ունի սոցցանցերում։ Նրա բիզնես նախագծերը՝ այդ թվում KKW Beauty, KKW Fragrance, Kids Supply, Kimoji , նրա հավելվածներն ու վեբ կայքերը նրան միլիոնավոր դոլարների եկամուտ են բերում։
Ի դեպ, այս լուսանկարում Քիմի հետ մասնավոր ջեթում երևում է նաև նրա նախկին օգնականուհին՝ Ստեֆանի Շեփերդը, որին Քիմը հեռացրել է աշխատանքից մի քանի ամիս առաջ, նրա հետ է նաեւ ընկերուհին՝ դիզայներ Վիրջիլ Աբլոն։
Այս տարի «Նորաձևության կուռք» մրցանակը կստանա Նաոմի Քեմփբելը։ Մրցանակաբաշխությանը ներկա կգտնվի Քեյթ Բլանշետը, Լյուպիտա Նյոնգոն, Ջիջի Հադիդը, Էշլի Գրեմը, Ռոզի Հանթինգթոնը-Ուայթլին, Լիլի Օդբրիջը, Էմիլի Ռատաժկովսկին, Շանել Իմանը, Ստելա Մաքսվելը, Քարլի Քլոսը, Կայա Գերբերը։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Getty
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում