Փառահեղ, անխռով ու արտահայտիչ հայկական ճարտարապետությունը չի դադարում պարուրել հայ ժողովրդի սիրտը հպարտությամբ, իսկ օտարերկրյա հյուրերի հոգին՝ սիրով:
Կախարդական Զվարթնոցի տաճար այցելած յուրաքանչյուր օտարերկրացու աչքերում կարելի է տեսնել հենց այդ սերը :
«Զվարթնոց» տաճարը, կամ զվարթունների (հրեշտակների) տաճարը, 7-րդ դարի հայոց ճարտարապետության եզակի կառույցներից է: «Զվարթնոցը» կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ այն վայրում, որտեղ Տրդատ արքան հանդիպել է քրիստոնեության քարոզիչ Գրիգոր Լուսավորչի հետ:
Տաճարը նվիրված է հրեշտակներին, որոնք երկնքից Քրիստոսի հետ երկիր էին իջել ու հայտնվել Գրիգոր Լուսավորչի տեսիլքում:
Եթե չլինեին 10-րդ դարի ավերիչ իրադարձությունները, մեր առաջ վեր կխոյանար եռահարկ կլոր տաճար՝ կազմված երեք փոքրացող գլանաձեւ հատվածներից: Ինչ վերաբերում է տաճարի փլուզման պատճառներին, կարծիքները տարբեր են: Ոմանք կարծում են, որ տաճարը ավերվել է երկրաշարժերի հետեւանքով, ուրիշները ավերման պատճառը համարում են արաբական արշավանքները:
Խաչիկ վարդապետ Դադյանը 1901 թվականին սկսեց տաճարի պեղումները, ավելի ուշ՝ 1904 թվականին նրան միացավ ճարտարապետ Թորոս Թորամանյանը, որը ուսումնասիրեց ավերակները եւ կազմեց վերականգնման աշխատանքների առաջին պրոյեկտը:
«Զվարթնոց»-ից ոչ հեռու կառուցված է եղել ամրոց , որը ունեցել է երկու թեւ: Ամրոցը շատ քիչ է պահպանվել, բայց նույնիսկ ավերակները կարող են հուշել, որ այդ ամրոցի մասշտաբները ոչնչով չեն զիջել տաճարին: Այստեղ են գտնվում Ներսես III-ի բնակելի տարածքների՝ հայրապետական տաճարի ավերակները: Այստեղ էին գտնվում նաեւ սենյակները, խցերը:
Հնարավոր չէ բառերով փոխանցել այն զգացողությունները, որոնք ինձ պարուրում էին այն պահին, երբ նայում էի, թե ինչպես են զբոսաշրջիկները հիանում տաճարով: Բայց մի բան հստակ է` սա հաստատ վերջին անգամը չէ, երբ հայկական ճարտարապետությունը մինչեւ հոգու խորքը հուզում է մարդկանց:
Գաղափարի հեղինակներ՝ Լիանա Խուդոյան, Պարույր Սինյավսկի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը