Անցած շաբաթ Ֆլորիդայում՝ Մայամիի մոտակայքում, երկու աֆրոամերիկացի կրակել ու սպանել են 20-ամյա ռեփեր XXXTentacion-ին (Ջասեյ Դուեյն Օնֆրոյ): Երաժշտին սպանել են ավտոմոբիլային սալոնի մոտ։ Ռեփերն իր համար մոտոցիկլետ էր ընտրում, երբ նրան երկու դիմակավոր տղամարդ է մոտեցել։ Նրանք երաժշտից պահանջել են փող, իսկ երբ վերջինս հրաժարվել է տալ, կրակել ու սպանել են նրան տեղում՝ ռեփերի ավտոմեքենայից գողանալով Louis Vuitton պայուսակը, որի մեջ ենթադրաբար կանխիկ գումար է եղել, ապա դիմել են փախուստի։ Մարդասպաններին բռնել են, իսկ ռեփերի ստաղծագործությունների հանդեպ հետաքրքրությունը նրա մահվանից հետո այնքան է մեծացել, որ նրա սինգլը՝ Sad!-ը Billboard Hot 100 հիթ-շքերթում բարձրանալով 52-րդ տեղից դարձել է առաջատար, հայտնում է SF Gate-ը:
Վերջին անգամ, երբ արտիստը գլխավորել է ամերիկյան հիթ-շքերթները մահից հետո եղել է The Notorious B.I.G.-ը Mo Money Mo Problems երգով՝1997թ.-ին:
Sad! Ստեղծագործությունը «?» անվանումով ալբոմից է, եւ հունիսի 21-ին արդեն 48,9 միլիոն դիտում եւ ունկնդրում էր եղել: Բացի այդ, XXXTentacion-ի ինը ուրիշ երգեր նույնպես հայտնվել են սինգլների 100 լավագույների մեջ, ռեփերին դարձնելով՝ հիփ-հոփ կատարողների ցանկում 12-րդը, ում հաջողվել է լինել Billboard Hot 100 հիթ-շքերթում այդպիսի ծավալով: Նրանից բացի այդպիսի հաջողության են հասել Cardi B-ին, Դրեյքը, Future-ը, J. Col-ն, JAY-Z-ն, Քենդրիկ Լամարը, Lil Uzi Vert-ը, Lil Wayne-ը, Logic,-ը Post Malone-ը եւ Քանյե Ուեսթը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին