Վերջին տարվա ընթացքում «ռուսական էստրադայի արքա» Ֆիլիպ Կիրկորովի եկամուտը կազմել է հարյուրավոր միլիոն դոլարներ: Ֆիլիպի եկամտի մեծ մասը կազմում են կորպորատիվ ելույթները: Ինչպես հայտնում է Starhit-ը, Կիրկորովի եկամուտը վերջին տարվա ընթացքում կազմել է 596 միլիոն ռուբլի:
Dolce & Gabbana ապրանքանիշի նոր հավաքածուից նրա բաճկոնն արժե 1.9 միլիոն ռուբլի, ինչը համարժեք է մեկ սենյականոց բնակարանի արժեքի: Երգչին բեմում հաճախ կարելի է տեսնել Balmain ապրանքանիշի վառ բաճկոններով, որոնցից մեկի արժեքը կազմում է 250 հազար ռուբլի:
Երգիչը հանդիսանում է էլիտար անշարժ գույքի սեփականատեր: Մոսկվայում նա բնակարան ունի, ինչպես նաեւ տուն՝ քաղաքից դուրս: «Փոփ արքայի» առանձնատան արժեքը կազմում է մոտավորապես 670 մլն ռումբլի: Ինչպես նաեւ Ֆիլիպն ունի վիլլա Մայամիում եւ անշարժ գույք՝ Բուլղարիայում: Տներն եւ առանձնատները պահելու համար Կիրկորովին ամսեկան անհրաժեշտ է մոտավորապես երկու միլիոն ռուբլի:
Կիրկորովը ընտանեկան խնջույքների համար չի խնայում: Իր 50-ամյակին նվիրված խնջույքի համար ամենասեղմ հաշվարկներով նա ծախսել է 40 միլիոն ռուբլի: Նրա ծննդյան խնջույքին ներկա էր ռուսական շոու-բիզնես էլիտան, ներառյալ Ալլա Պուգաչովա, Դիմա Բիլան, Տատյանա Նավկա եւ ուրիշներ: Շքեղ խնջույքը տեղի է ունեցել Կրեմլի պալատի վեցերորդ հարկում: Դստեր՝ Ալլա-Վիկտորիայի ծննդյան տարեդարձին նա ծախսել է մեկ եւ կես միլիոն ռուբլի:
Չնայած, որ Կիրկորովը ստանում է լավ գումարներ իր համերգներիհամար, նա նաեւ լավ ներդրումներ է կատարում:
«Իմ նոր շոուն, որը եղել է Մոսկվայում՝ իմ տարեդարձին, արժեցել է 6.5 միլիոն եվրա: Իմ լավ ընկերը, ով հզոր գործարար է, ինձ պարտքով գումար է տվել: Այժմ ես նրան ամեն ամիս վերադարձնում եմ մեծ գումար», - պատմել է Ֆիլիպը իր մեծամասշտաբ պրոեկտի մասին, որըկրում է Ես անվանում, որի պրեմիերան տեղի է ունեցել 2016թ.- մարտին: Շատ երգիչներ, որոնք հայտնիություն եւ փառք են ձեռք բերում հաչախ են ներկայանում ֆիլմերում: Նման դեպք էլ տեղի է ունեցել Ֆիլիպի հետ: Նա նկարահանվել է «Воронины», «հյուրանոց «Էլեոն» սերիալներում: Նկարահանումների համար Կիրկորովը ստացել է միլիոն ռուբլի:
Այն բանից հետո, երբ երգիչը ընկերացել է Օլգա Բուզովայի հետ եւ շատ երիտասարդ կատարողների հետ, նա դարձել է ավելի պահանջված: Կորպորատիվներում նրա ելույթները գնահատվում են 5 միլիոն ռուբլի: Մոտավորապես նմանատիպ գումար է անհրաժեշտ փոփ-արքային հեռուստատեսային նկարահանումներին հրավիրելը: Վերջերս նա Հաջողություն ծրագրում հանդես է եկել, որպես ժյուրիի անդամ, ինչպես նաեւ նրան հաճախ հրավիրում են ամանորյա հաղորդումներ վարելու:
Կիրկորովը իրեն վաղուց է փորձում նա որպես գործարար: Նա ունի նաեւ պրեմիում դասի կարաոկե ակումբ՝ «Ֆիլհարմոնիա», ընկերություն, որը զբաղվում էմանկական միջոցառումների կազմակերպմամբ: Այստեղից նա տարեկան ունի միջինը 6 միլիոն ռուբլի:
Այս ամենից բացի, Ֆիլիպն ակտիվ զբաղվում է հյուրախաղերով: Նրա մեկ այդպիսի համերգը արժե մոտավորապես մեկ եւ կես միլիոն ռուբլի: Փոփ-արքան ամսեկան ելույթ է ունենում 10-20 անգամ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը