Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է իր ավանդական վարկանիշը՝ ամենաբարձր վարձատրվող հեռուստադերասանների մասին։ Գնահատաման համար ամսագիրը վերցրել է դերասանների եկամուտները 2017թ․-ի հունիսի 1-ից մինչեւ 2018թ․-ի հունիսի 1-ը եւ դրանք համեմատել է 2016թ․-ի հունիսի 1-ից 2017թ․-ի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածի արդյունքների հետ։ Եկամուտների մասին տվյալները հիմնվել են Nielsen, Box Office Mojo եւ IMDB-ի, ինչպես նաեւ բնագավառի ներկայացուցիչների հարցազրույցների վրա։ Ներկայացված թվերը դրանք եկամուտներն են մինչ հարկերի, մենեջերների, փաստաբանների եւ գործակալների ծառայությունների համար վճարումը։
Ջիմ Փարսոսնս
Առաջին հորիզոնականում է Ջիմ Փարսոսնսը, ով «Մեծ պայթյունի տեսությունը» սերիալում հանդես է գալիս Շելդոն Կուպերի կերպարում։
Հրատարակության տվյալների համաձայն Փարսոսնսը մեկ տարվա ընացքում աշխատել է 26,5 միլիոն դոլար։
Չնայած, որ սիթքոմը մոտենում է իր տրամաբանական ավարտին եւ վերջին սերիաները կցուցադրվեն հաջորդ տարվա մայիսին, այս հանգամանքը չի խանգարել սերիալի եւ երկու դերասանների ընդգրկվել վերը նշված ցուցակում։ Նրա գործընկերներից Ջոնի Գալեկին, Սայմոն Հելբերգն եւ Կունալ Նայյարը, որոնք հանդես են գալիս նույն սերիալում, զբաղեցրել են երկրորդ, երրորդ եւ չորրորդ տեղերը։
Գալեկիի եկամուտը գնահատվել է 25 մլն դոլար, Հելբերգինն ու Նայյարինը՝ Forbes-ի տվյալներով 23.5-ական մլն դոլար:
Կունալ Նայյար
Ամենաբարձր վարձատրվող դերասանների հնգյակը եղրափզկում է Մարկ Հերմոնը, որը «Ծովային ոստիկանություն․ Հատուկ բաժին» (NCIS) սերիալում հանդես է գալիս գլխավոր դերում: Նրա տարեկան եկամուտը կազմել է 19 մլն դոլար:
Ջոնի Գալեկի
Forbes-ի ցուցակում են ընգրկվել նաեւ «Ամերիկյան ընտանիք» (Modern Family) սերիալի չորս դերասան՝ Էդ Օ'Նիլը (եկամուտը՝ 14 մլն դոլար), Էրիկ Սթունսթրիթը (13,5 մլն դոլար), Ջեսի Թայլեր Ֆերգյուսոնը (13 մլն դոլար), Թայ Բարելը (12 մլն դոլար)։ Ամենաբարձր վարձատրվող հեռուտադերասանների ցուցակի առաջին տասնյակը եզրափակում է «Քայլող մեռյալները» սերիալի գլխավոր դերերից մեկի դերակատարը՝ Էնդրյու Լինկոլնն, ով վաստակել է 11 մլն դոլար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը