Match&Go (բառացիորեն՝ «Համադրիր եւ գնա») խորագրի շրջանակում մենք կփորձենք ներկայացնել զգեստապահարանի այս կամ այն տարրը, որը չպարտադրելով, բայց միանգամայն ակնհայտորեն կարող է դառնալ սեզոնի հիթը: Նաեւ կառաջարկենք՝ կարդիգանն ինչի՞ հետ հագնել կարեւոր հարցի պատասխանները:
Մենք դեռեւս փետրվարին Նյու Յորքի նորաձեւության շաբաթում վերջնականապես հասկացանք՝ դիզայներները չեն դադարի ոգեշնչվել տեսանելի անցյալի սքանչելի ժամանակներից: Միայն ուրախանալ է պետք, որովհետեւ կարոտը ստանում է միանգամայն շոշափելի ձեւեր: Եւ որ ամենակարերորն է, մեր մայրերի կամ տատերի ժառանգության պահոցներից ժամանակն է հանել զգեստապահարանի վինտաժային գանձերը: Իսկ մենք առաջարկում ենք մազերի ոչ միայն արդիական, այլեւ բարձրակարգ աքսեսուարների երեք տեսակ, որ ծագում են անցյալ հարյուրամյակի վերջից: Բարեբախտաբար, դեկտեմբերը դեռեւս թույլ է տալիս յոլա գնալ առանց շատ տաք գլխարկների:
Հերակալներ
Ուղղակիորեն 80-ականներից սերող ավտոմատ հերակալները կարելի է կրել միանգամից մի քանի հատ՝ ինչպես թափած մազերի, այնպես էլ պոչի եւ մանդարինաձեւ հավաքած մազերի հետ: Ձմեռային տաք վերարկուների կամ գործած սվիտերների չեզոք ներկապնակին կարելի է միացնել կրիայի գունավորմամբ կամ անիմալիստական պրինտով հերակալ (կրկին ու կրկին սուպերարդիական). տեսքը շատ կոկիկ է լինում՝ առանց անճաշակության կամ դա հիշեցնող ինչ-որ ակնարկի...
Օրգանական ամբողջությամբ են նայվում մետաղական գույների հերակալները՝ արծաթագույն, ոսկեգույն, բրոնզագույն: Կարելի է կողքից հերակալով ամրացնել ոչ մեծ մազափունջը կամ ստորին պոչիկը:
Համարձակորեն ընտրեք երկրաչափական ձեւերի հերակալներ՝ հավասարապես հիանալի են թե՛ խստաոճ կոստյումի, թե՛ երեկոյան զգեստի հետ: Նաեւ ամանորյա փայլերով զգեստների հետ՝ արդեն որպես ամանորյա կերպարի տարբերակ:
Բոլորակներ
Կարող են լինել ե՛ւ գործվածքից բոլորակներ, ե՛ւ պլաստմասե՝ հազիվ նկատվող, ե՛ւ դեռեւս մեր մանկության տարիների այն նույն զսպանակ-բոլորակները:
Որպես ստուգողական տարբերակ՝ հիշել հյուսիսային հարեւանների մշակութային ժառանգությունը եւ դնել թաղիքից կոկոշնիկ:
Կրաբիկներ եւ կտորե ռետիններ
Եթե ոչ վաղ անցյալում ե՛ւ կրաբիկները, ե՛ւ կտորե ռետինները ավելի շուտ անկրթության նշան էին համարվում, ապա հիմա կարոտն իր գործն արել է՝ ջնջելով պատկերացումների՝ առանց այն էլ պայմանական սահմանները: Ուստի համարձակորեն կրեք ոչ միան կտորե ռետինները, որոնք արդեն մեկ տարի է, ինչ պոդիումներից տեղափոխվել են մասս-մարքեթ, այլեւ կրաբիկներ:
Ռետինները կարող են լինել սրտի ուզածի պես՝ թավշյա, ջինսե, լյուրեկսային, փայլերով կամ երկար կապերով:
Մազերը կարելի է հավաքել բարձր, անփույթ փնջով՝ կրկնելով սիրելի ֆիլմերի «գավառական» կերպարը: Իսկ ահա, կրաբիկների վերածննդի համար շնորհակալ ենք Ալեքսանդր Վենգին եւ համարձակորեն կրում ենք կիսաթափած մազերի հետ կամ դրանցով ֆիքսում ամուր ձգած մազափունջը:
Անի Մովսիսյան
Ֆոտո - @brittanybathgate, @moment_heeeee,
@corner17_store, @lisasaysgah, @fakturatepla,
@statuslusso. Asos.com, Cosstores.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին