Տղամարդկանց համար նախատեսված Playboy ամսագիրն արդեն 70 տարի է՝ հրապարակում է հայտնիների լուսանկարները՝ համարձակ կերպարներում եւ ամենից հաճախ ներքանզգեստով։ Զարմանալի է, որ առաջին հավաքածուի ստեղծման գաղափարն առաջացել է միայն հիմա։ Coco de Merd ապրանքանիշի հետ համատեղ հավաքածուում, որը ստացել է «Բռնիր ինձ» անվանումը, ներառված են սեքսուալ ներքնազգեստներ սեւ, վարդագույն եւ կարմիր երանգներով։
«Նոր հավաքածուն համադրում է գլամուր, կանացիություն եւ սիրախաղ»,- ասվում է ապրանքանիշի Instagram-ի էջում։ Հավաքածուն ստեղծելիս ներշնչանքի աղբյուր են դարձել ամսագրի տարբեր տարիների համարները եւ Playboy-ի հայտնի մոդելները՝ Մերիլին Մոնրո, Քիմ Բեսինջեր, Բարբի Բենտոն, Սինդի Վուդ եւ այլք։
View this post on Instagram
Համացանցում հայտնվել է հավաքածուի պրոմոհոլովակը, որը նկարահանել է բրիտանացի հայտնի լուսանկարիչ Ռանկին։ Օգտատերերը բարձր են գնահատել հավաքածուն, եւ շատ տղամարդիկ արդեն իսկ կողմնորոշվել են՝ ինչ են գնելու փետրվարի 14-ին։
Playboy-ն աշխարհի ամենահայտնի ամսագրերից է։ Առաջին համարն ԱՄՆ-ում լույս է տեսել 1953թ.-ի դեկտեմբերին։ Ռուսաստանում այն հրատարակվում է 1995թ.-ից։ Ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները մահացել է 2017թ.-ին՝ կյանքի 92-րդ տարում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ