Մինչ ամբողջ աշխարհը սպասում է «Գահերի խաղ»-ի եզրափակիչ ակորդին (վերջին սերիան կցուցադրվի մայիսի 20-ի գիշերը) հեղինակները լեգենդար ֆիլմի ստեղծման մասին գաղտնիքներ են բացահայտում։
Հանդիսատեսը տարիների ընթացքում հասցրել է սիրել ոչ միայն լեգենդար սերիալի հերոսներին, այլեւ ֆիլմի սաունդթրեքերը։ Բոլորը հիշում են «The Rains of Castamere»-ը, որը ազդանշան էր տալիս «Արյունոտ հարսանիքին» կոտորածի մասին։
Հայտնի ֆիլմի սաունդթրեքերի հեղինակը՝ Ռամին Ջավադին՝ իրանա-գերմանական կոմպոզիտոր, որոշել է պատմել՝ ինչպես է որոնել «մեղեդին, որի շնորհիվ կարելի է պատմել պատմությունը»։
Ուշադիր հայ հանդիսատեսը հասցրել է նկատել, որ սերիալում հնչում է հայտնի հայկական դուդուկը, որը երաժիշտն օգտագործել է դոտրակցիների վերաբերյալ տեսարաններում։ Ռամին Ջավադիի խոսքով՝ յուրաքանչյուր սյուժեի համար սեփական թեման էր հարկավոր։
«Հենց սկզբից մենք գիտեինք, որ թեմաներ են հարկավոր։ Մյուս կողմից թեմաները չպետք է չափից շատ լինեին, քանի որ կերպարները շատ են, սյուժեները շատ են։ Բոլորին միահյուսերու դեպքում հանդիսատեսը կմոլորվեր։ Այնպես որ մենք մտածված ենք մի քանի թեմա պահել».- պատմել է նա։
«Մենք միշտ ծիծաղում ենք։ Յուրաքանչյուր սեզոնի ընթացքում նստում ենք ու մտածում՝ ինչ գործիք դեռ չենք նվագել։ Գրեթե բոլոր նվագախմբային, լարային, գործիքները, վալտոռները, տրոմբոնները, հարվածայիններն օգտագործել ենք... դոտրակցիների համար հայկական դուդուկ ենք օգտագործել»,- ասել է կոմպոզիտորը։
Ջավադին ծնվել է Գերմանիայում՝ իրանցի էմիգրանտի ընտանիքում։ Ռամինը երկար ժամանակ աշխատել է որպես կոմպոզիտոր Հանս Ցիմերի օգնական այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Բեթմեն. սկիզբ» եւ «Կարիբյան ծովի ծովահենները, սեւ մարգարիտների անեծքը»։ Նրա աշխատանքներից են «Բլեյդ. եռյակ», «Ընդդեմ ճակատագրի», «Որսի սեզոն», «Տիտանների պայքարը», «Ո՞վ եք դուք, միստեր Բրուքս», «Երկաթե մարդը» ֆիլմերի սաունդթրեքերը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:35, 21 մայիսի
Կաննում կայացել է Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ամերիկյան ֆիլմի ցուցադրությունը23:24, 21 մայիսի
Մարտին Սկորսեզեն դստեր հետ հայտնվել է TikTok-ի հումորային տեսանյութում22:29, 21 մայիսի
Ամերիկուհին, ով պնդում է, որ ամուսնացել եւ բաժանվել է ուրվականից, այժմ որդեգրել է «դիվահար» ծաղրածուի21:04, 21 մայիսի
Wine Story. Ոչ ալկոհոլային գինիներ՝ այս տարվա թրենդը20:24, 21 մայիսի
Անահիտ Սիմոնյանի համարձակ զգեստն ու Ադելի «Easy on me» երգի cover-ը՝ երգչուհու մեկնաբանությամբ (ֆոտո/վիդեո)19:22, 21 մայիսի
«Կարիբյան ծովի ծովահենների» պրոդյուսերը ցանկանում է վերադարձնել Ջոնի Դեփին16:25, 21 մայիսի
Մադոննան հարգանքի տուրք է մատուցել իր «հավերժական մուսա» Ֆրիդա Կալոյին15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ