Nike սպորտային բրենդը հասարակության զայրույթի պատճառով վաճառքից հանել է Air Max 1 Quick Strike սպորտային կոշիկների խմբաքանակը, որը թողարկվել է ԱՄՆ-ի Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Մոդելը ներկայացված է սպիտակ եւ կարմիր գույներով, յուրաքանչյուր կոշիկի վրա պատկերված է ԱՄՆ-ի հին դրոշը՝ 13 աստղով, որն անվանվում է «Բետսի Ռոսի դրոշ»։ Համաձայն լեգենդի հենց ինքն է առաջինը կարել դրոշը։
«Բետսի Ռոսի դրոշ»-ը համարվում է ամերիկյան դրոշի առաջին տարբերակը, որն առաջարկվել է 1770-ականներին։ Այսօր այն հանդիսանում է ԱՄՆ-ի ծայրահեղ պահպանողական խմբավորումների խորհրդանիշը, իսկ որոշ քաղաքացիների համար այն ասոցացվում է ստրկության հետ։
Սպորտային կոշիկների քննադատներից մեկն էլ դարձել է ամերիկացի ֆուտբոլիստ Քոլին Կապերնիկը։ 2016թ․-ին ԱՄՆ հիմնի ժամանակ ի նշան ռասիզմի դեմ բողոքի ոտքի չկանգնելուց հետո նա դարձել է ապրանքանիշի դեմքը։
Բացի այդ Air Max 1 Quick Strike մոդելները բազմաթիվ նեգատիվ արձագանք են ունեցել նաեւ սոցցանցերում։ Շատ օգտատերեր Nike-ին կոչ են արել ետ կանչել ապրանքը եւ մեղադրել են ռասիզմի մեջ։
Բացասական կարծիքների տեղատարափից հետո բրենդը ստիպված է եղել լսել հասարակությանը։ «Nike-ը որոշել է կանգնեցնել Air Max 1 Quick Strike Fourth of July-ի վաճառքը, քանզի մտավախություն կա, որ ապրանքը կարող է ոչ մտադրված վիրավորել ինչ-որ մեկին կամ նվազեցնել տոնի հայրենասիրական նշանակությունը», - ասվում է Nike-ի պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է հուլիսի 2-ին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:36, 25 մայիսի
Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացավ Կաննի կինոփառատոնի մրցանակին20:27, 25 մայիսի
Stand Up Level Up–ը նոր ձեւաչափ է հայկական հումորի դաշտում․ Stand Up–ի պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները19:42, 25 մայիսի
Wine Story. Գինու և կինոյի երեկո. ֆիլմի ժանրին համապատասխան խմիչքի ընտրություն14:45, 25 մայիսի
Սիրուշոն Մոսկվայում է․ երգչուհին Ռուսաստանում հանդես կգա համերգներով14:05, 25 մայիսի
Վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանը համերգով կվերադառնա Երեւան13:17, 25 մայիսի
Բրյունետի համարձակ ու ոճային կերպարները՝ Superstar Illness նոր տեսահոլովակում12:14, 25 մայիսի
Լեդի Գագան հայտնվել է մեքենայի դետալով պատրաստված հանդերձանքով11:31, 25 մայիսի
«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)10:52, 25 մայիսի
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջո Մանգանիելոն Հայաստանում է10:30, 25 մայիսի
Էլիզաբեթ Հերլին Christian Dior-ի ներքնազգեստով ցուցադրել է իր՝ տարիքին հակասող կազմվածքը09:00, 25 մայիսի
ՄԱՅԻՍԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 24 մայիսի
Քելլի Ռոուլենդը հիացրել է ոսկյա կրծկալով նոր լուսանկարներով