Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Nike-ն ամերիկացիներին ակնարկե՞լ է ստրկության ժամանակաշրջանի մասին․ նոր ռասիստական սկանդալ

22:16, 3 հուլիսի

Nike սպորտային բրենդը հասարակության զայրույթի պատճառով վաճառքից հանել է Air Max 1 Quick Strike սպորտային կոշիկների խմբաքանակը, որը թողարկվել է ԱՄՆ-ի Անկախության օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Картинки по запросу Air Max 1 Quick Strike,

Մոդելը ներկայացված է սպիտակ եւ կարմիր գույներով, յուրաքանչյուր կոշիկի վրա պատկերված է ԱՄՆ-ի հին դրոշը՝ 13 աստղով, որն անվանվում է «Բետսի Ռոսի դրոշ»։ Համաձայն լեգենդի հենց ինքն է առաջինը կարել դրոշը։

«Բետսի Ռոսի դրոշ»-ը համարվում է ամերիկյան դրոշի առաջին տարբերակը, որն առաջարկվել է 1770-ականներին։ Այսօր այն հանդիսանում է ԱՄՆ-ի ծայրահեղ պահպանողական խմբավորումների խորհրդանիշը, իսկ որոշ քաղաքացիների համար այն ասոցացվում է ստրկության հետ։

Картинки по запросу «Флаг Бетси Росс»

Սպորտային կոշիկների քննադատներից  մեկն էլ դարձել է ամերիկացի ֆուտբոլիստ Քոլին Կապերնիկը։ 2016թ․-ին ԱՄՆ հիմնի ժամանակ ի նշան ռասիզմի դեմ բողոքի ոտքի չկանգնելուց հետո նա դարձել է ապրանքանիշի դեմքը։

Բացի այդ Air Max 1 Quick Strike մոդելները բազմաթիվ նեգատիվ արձագանք են ունեցել նաեւ սոցցանցերում։ Շատ օգտատերեր Nike-ին կոչ են արել ետ կանչել ապրանքը եւ մեղադրել են ռասիզմի մեջ։

Картинки по запросу Колин Каперник nike

Բացասական կարծիքների տեղատարափից հետո բրենդը ստիպված է եղել լսել հասարակությանը։ «Nike-ը որոշել է կանգնեցնել  Air Max 1 Quick Strike Fourth of July-ի վաճառքը, քանզի մտավախություն կա, որ ապրանքը կարող է ոչ մտադրված վիրավորել ինչ-որ մեկին կամ նվազեցնել տոնի հայրենասիրական նշանակությունը», - ասվում է Nike-ի պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է հուլիսի 2-ին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել