Այսօր՝ հուլիսի 7-ին, կարմիր գորգի պաշտոնական արարողությամբ Երեւանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, որն այս տարի անցկացվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Որպես բացման ֆիլմ ընտրվել է Կաննի միջազգային կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի այս տարվա դափնեկիր Չուն-հո Պոնի «Մակաբույծը» (Հարավային Կորեա):
«Շատ ուրախ ենք, որ փառատոնը բացում ենք նման հեղինակավոր ֆիլմով: Ֆիլմը շատ քիչ ցուցադրություններ է ունեցել, այնպես որ՝ երեւանյան մեծ պրեմիերա ենք ունենալու այսօր, եւ ինձ համար հատկապես հուզիչ է, որ այս մեծ դահլիճում է անցնում փառատոնը, սա նաեւ նոր փորձառություն կլինի հանդիսատեսի համար»,-նշեց «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը:
Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաեւ ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (խաղարկային եւ վավերագրական), նաեւ՝ կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են. դրանք են՝ «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»:
Այս տրվա կինոփառատոնն աչքի է ընկնում նոր անձնակազմով, նոր կարգախոսով եւ պաստառներով, որոնցում հիմնական շեշտը դրված է տառերի եւ համացանցում մեծ տարածում գտած արտահայտությունների վրա: «Փախած կինո գալի՞ս ես», «Սիրուն կինո գալի՞ս ես», «Սյուռ կինո գալի՞ս ես», «Կոֆե՞, կենտրո՞ն, ծիրա՞ն», «Կոֆե՞, կենտրո՞ն, կինո՞»՝ ահա այսպիսի գրառումներ արդեն առկա են քաղաքի մի շարք անկյուններում:
«Նրանք երիտասարդներ են, ովքեր սովորել եւ աշխատել են մեզ մոտ, բայց որպես ղեկավարներ՝ առաջին անգամ են իրենց զորքը տանում պատերազմի կամ հաղթանակի: Շատ լավ հյուրեր, ֆիլմեր, եւ դիզայն է ընտրված»,-նշեց փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը՝ «Ոսկե ծիրանի» նոր թիմին մաղթելով հաջող մեկնարկ:
Կարմիր գորգի մանրամասերը` մեր տեսանյութում եւ ֆոտոռեպորտաժում:
Սյունե Առաքելյան
Օպերատոր` Դավիթ Խուդավերդյան
Լուսանկարները` Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ