Ամերիկացի դիզայներ Մարկ Ջեյքոբսը անհաջող կերպով է օգտագործել ֆոտոշոփը՝ նոր լուսանկարը մշակելու համար։ Հրապարակումը հայտնվել է նրա Instagram-յան էջում։
Դիզայները նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է նոր մատնահարդարումը եւ որպեսզի մատներն ավելի երկար երեւան, խմբագրել է լուսանկարը։ Արդյունքում ձեռքերն անբնական ձեւ են ստացել, իսկ ոսկեգույն մատանին՝ «լղոզվել»։
Հետեւորդները գրել են. «Մարկ, պետք է քեզ մի բան ասեմ. դու մի փոքր չափն անցել ես ֆոտոշոփն օգտագործելիս ձեռքերի հատվածում (բայց միայն մի փոքր)։ Բայց ես ամեն դեպքում սիրում եմ այն, ինչ անում ես», «Այսպիսի ձեռքերով պետք է դաշնակահար դառնայիր։ Բայց... այն, ինչ դու ընտրել ես դրա փոխարեն, մեզ ավելի քիչ չի ուրախացնում», «Ֆոտոշոփը չի հաջողվել Ի՞նչ է կատարվել քո եղունգների հետ, թանկագինս»։
Ջեյքոբսը սեփական Marc Jacobs ապրանքանիշի եւ «Marc by Marc Jacobs» հավաքածուի գլխավոր դիզայներն է։ Նա 1997-2013թթ. եղել է Louis Vuitton նորաձեւության տան ստեղծագործական տնօրենը։ 2010թ.-ին նա ընդգրկվել է «Time» ամսագրի՝ աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում եւ 2012թ.-ին զբաղեցրել «Out» ամսագրի՝ «Ամերիկայի 50 ամենաազդեցիկ գեյերն ու լեսբիները» ցանկի 14-րդ հորիզոնականը։
Լուսանկարները՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից