Արտասահմանյան որոշ կայքեր եւ բլոգեր թյուր ինֆորմացիա են տարածել՝ անդրադառնալով հայկական «կենդանի բարբիին»՝ Լիլի Մորտոյին: Նրանք իբրեւ Լիլիի՝ մինչ պլաստիկ վիրահատությունները կատարած լուսանկարներ ներկայացրել են մեկ այլ մոդել՝ գեղեցկության մրցույթների մասնակից եւ դափնեկիր Լիլիթ Մարտիրոսյանի լուսանկարները՝ փորձելով ցույց տալ, թե ինչպիսին էր Լիլի Մորտոն մինչեւ շիկահեր «Բարբի» դառնալը:
Կայքերին շփոթության է մատնել մոդելների նույն՝ Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունը եւ նրանք սխալմամբ նույնացրել են երկու հայուհիներին:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում գյումրեցի մոդել Լիլիթ Մարտիրոսյանը նշեց, որ կայքերում տեղ գտած հոդվածների մասին իրեն հայտնել էր հետեւորդներից մեկը: Լիլիթի փոխանցմամբ՝ ինքը ոչինչ չունի Լիլի Մորտոյի դեմ, սակայն զարմանք է ապրել լրագրողների ոչ պրոֆեսիոնալ մոտեցման պատճառով.
«Միանգամից ուսումնասիրեցի այդ կայքերը՝ փորձելով գտնել աղբյուրները: Ավելի շատ զարմանք ապրեցի այն փաստից, թե ինչպես կարելի է լինել նման ոչ պրոֆեսիոնալ. Այո, մենք ունենք նույն անուն-ազգանունը, բայց մենք երկուսս էլ տարբեր կայացած մարդիկ ենք: Կայքերում օգտագործվել են իմ նկարները՝ որպես Լիլիի՝ մինչեւ վիրահատությունն արված լուսանկարներ, դրանց զուգակցվել է խեղաթյուրված՝ իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա: Եվ ցավալին այն է, որ մի անորոշ աղբյուրից մյուս լրատվականները copy են արել նույն նյութն ու տարածել նաեւ իրենց մոտ: Ես նշել եմ ու էլի եմ ուզում շեշտել, որ Լիլիի դեմ ոչինչ չունեմ, պարզապես կարծում եմ՝ երկուսիս էլ հաճելի չէ նույնացվելը»,-ասում է Լիլիթը՝ հավելելով, որ անձամբ նամակներ է գրել տվյալ կայքերին՝ տեղեկացնելով, որ սխալ ինֆորմացիա են տարածել եւ պահանջելով հերքում ներկայացնել:
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր լրատվամիջոց պետք է ունենա պրոֆեսիոնալ լրագրողներ, որոնք հետամուտ կլինեն, թե ինչ ինֆորմացիա են հրապարակում, արդյոք դա իրակա՞ն է, արդյոք չի՞ ոտնահարում անձի իրավունքները: Մենք երկուսս էլ մեր ոլորտում մեր ուրույն տեղն ունենք ու կարծում եմ՝ չարժի մեզ նույնացնել: Լիլիի անունից չեմ կարող կարծիք հայտնել, բայց ենթադրում եմ, որ ոչ մեկին էլ հաճելի չի լինի նման բանը»:
Լիլի Մորտոն արտասահմանյան կայքերում տարածված նյութերն ավելի ուշ է տեսել: Այդ մասին նրան հայտնել է քույրը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Լիլին նշեց, որ արդեն սովոր է համացանցում իր մասին տարատեսակ հրապարակումներին, եւ դրանցից շատերին այլեւս ուշադրություն չի էլ դարձնում:
«Ամեն դեպքում, ինքս էլ հատուկ այդ կայքերի համար հերքում եմ այդ նյութերի բովանդակությունը»,-նշեց մոդելը:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Լիլիթի եւ Լիլիի անձնական արխիվներից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ