«Գահերի խաղի» շոուրաներներ Դեիիդ Բենիոֆը եւ Դ. Բ. Ուայսը Warner Bros. ստուդիայի համար կզբաղվեն «Լավկրաֆթ» գրաֆիկական վեպի էկրանավորմամբ։ Այս մասին հայտնում է Deadline-ը։
Դա կլինի թրիլեր, որի գործողությունները ծավալվելու են 1920-ական թվականներին։ Սյուժեի հիմքում ընկած է այն գաղափարը, որ գրողի երեւակայությունն իրական է եղել, իսկ նրա նկարագրած հրեշներն իսկապես գոյություն ունեն։
Այս մասին պատմում է «Լավկրաֆթ» գրաֆիկական վեպը, որը հիմք կհանդիսանա ապագա ֆիլմի համար։ Հեղինակներ Հանս Ռոդիոնոֆը եւ Քիթ Հիֆենը հետեւում են Լավկրաֆթի կենսագրությանը՝ տարօրինակ մանկությունից (ապագա գրողի մայրը նրան աղջիկ երեխայի հագուստ էր հագցնում) մինչեւ ցավոտ ամուսնալուծությունը։ «Լավկրաֆթը սկսում է հավատալ, որ նա «Նեկրոնոմիկոնի» պահապանն է, որն անիծված գրքից է եւ հանդիսանում է փակ դուռ: Արդյոք նա իրականում խելագար էր։ Թե նա հերոս էր», - ասվում է գրաֆիկական վեպի ծանոթագրության մեջ։
Նախագծի սցենարիստները Ֆիլ Հեյն ու Մեթ Մանֆրեդին են, որոնք աշխատել են «Էոն Ֆլաքս», «Համատեղ ուղեւորություն» ֆիլմերի, ինչպես նաեւ «Վրեժխնդրության ժամանակն է» եւ «Հրավեր» ֆիլմերի վրա, որոնց ռեժիսորը Կարին Կուսամանն է:
Օգոստոսին հայտնի դարձավ, որ Բենիոֆը եւ Ուայսը պայմանագիր են կնքել Netflix-ի հետ, որտեղ նրանք գրելու են սցենարներ, զբաղվելու են սերիալների եւ ընկերության ֆիլմերի արտադրությամբ եւ ռեժիսուրայով: Netflix-ի հետ աշխատելու համար նրանք հրաժարվել են աշխատել «Աստղային պատերազմների» մասին ֆիլմերի վրա, որոնցից առաջինի թողարկումը նախատեսված էր 2022 թվականին:
Լուսանկարը՝ CHRIS PIZZELLO/INVISION/AP
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:14, 24 մայիսի
Ինչպես է արձագանքել Ջենիֆեր Լոպեսը Բեն Աֆլեքի մասին հարցին12:45, 24 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից հետո նիհարում է12:18, 24 մայիսի
Սելին Դիոնը մահից է պրծել SPS-ի դեմ պայքարի ժամանակ11:31, 24 մայիսի
Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»10:48, 24 մայիսի
Բրիթնի Սփիրսը հերթական տեսանյութն է հրապարակել, որում մերկ է10:17, 24 մայիսի
Շերը եւ նրա երիտասարդ սիրելին չէին ամաչում արտահայտել իրենց զգացմունքները Կաննի amfAR Cinema Against AIDS-ի կարմիր գորգի վրա09:00, 24 մայիսի
ՄԱՅԻՍԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:37, 23 մայիսի
VR պոռնոգրաֆիան փչացնում է հարաբերությունները․ զգուշացնում են փորձագետները22:34, 23 մայիսի
Style Beauty. Պե՞տք է, արդյոք, սափրել դեմքը. ամեն ինչ դերմապլանինգի մասին21:46, 23 մայիսի
Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը․ գեղեցիկ լուսանկարներ ունենալու «լայֆհակ»՝ դերասանուհուց20:14, 23 մայիսի
Դուբայի ծայրահեղ շքեղ եւ բացառիկ անապատային գյուղում վաճառվում են մինչեւ 50 միլիոն դոլար արժողությամբ հողատարածքներ19:23, 23 մայիսի
Ծաղիկներ տանը եւ ոչ միայն. ինչպե՞ս ստեղծել իդեալական պայմաններ ծխածաղկի աճի ու ծաղկման համար