ԽՈՅԵՐ
Այս շաբաթ կին Խոյերը, ովքեր ամուսնացած են, լավ կանեն ուսումնասիրել հոգեբանությունը, որպեսզի կարողանան բացահայտել իրենց ամուսինների անհասկանալի քայլերի պատճառները:
ՑԼԵՐ
Ձեր սիրելի անձնավորությունն այնքան էլ այնպիսին չէ, ինչպիսին դուք նրան պատկերացնում եք: Անգամ եթե նա ամբողջությամբ անկեղծ է ձեզ հետ, միեւնույն է` դուք գիտեք միայն այն, ինչ նա ձեզ ասում է: Հաշվի առեք դա այս շաբաթ նրա հետ շփվելիս:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այս շաբաթ զգույշ եղեք: Յոթ անգամ չափեք, մեկ անգամ կտրեք, տասն անգամ մտածեք` նախքան սիրելիին ինչ-որ բան ասելը: Ավելի լավ է լռել, քան ասել այնպիսի բան, որը վեճերի տեղիք կտա:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր սիրելին չի ցանկանա մտածել գործելուց առաջ: Ստիպված կլինեք ինքներդ կառավարել նրա գործողությունները եւ նրբանկատորեն ակնարկել, թե ինչն արժե ծանրութեթեւ անել: Միայն թե` աշխատեք շատ չճնշել նրան:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Առողջ կասկածամտությամբ վերաբերեք ձեր սիրելիին եւ այն ամենին, ինչ նա ասում է, հակառակ դեպքում` կարող եք ծիածանի հետեւից վազելով, հայտնվել բետոնից պատի առաջ:
ԿՈՒՅՍԵՐ
Այս շաբաթ սիրելիից կլսեք այնպիսի մի բան, որը երբեւէ չէիք կարող սպասել նրանից: Նա ցույց կտա իրեն ձեզ միանգամայն այլ տեսանկյունից: Սա կարող է վախեցնել ձեզ եւ ստիպել զգուշավորություն դրսեւորել:
ԿՇԵՌՔՆԵՐ
Ձեզ համար համատեղ բացահայտումների օր է: Դա կարող է լինել ցանկացած բան` քաղաքի նոր շրջանի, սուրճի նոր տեսակի կամ միմյանց հանդեպ նոր զգացմունքների բացահայտում:
ԿԱՐԻճՆԵՐ
Ձեզ կթվա, թե այն, ինչ ասում եք եւ անում, բացարձակ ճիշտ է, անգամ`200 տոկոսով, եւ նույնիսկ ձեր սիրելին չի կարող ձեզ հակառակում համոզել: Միգուցե արժե, այնուամենայնիվ, լսել նրան...
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այս շաբաթ զգույշ եղեք ընտանի կենդանիների հետ, հատկապես` շների: Դրանք անկանխատեսելի են: Աշխատեք չբարկացնել ձեր չորքոտանի բարեկամներին, այլապես տհաճ միջադեպերից չեք խուսափի:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Ձեզ շատ դժվար կլինի արդարացի գտնվել ձեր սիրելիի նկատմամբ, սակայն, այնուամենայնիվ, դուք ստիպված եք, հակառակ դեպքում` դա կարող է խանգարել ձեր հարաբերություններին:
ՋՐՀՈՍՆԵՐ
Սիրելին ձեր բարոյական աջակցության կարիքը կունենա: Նրան պետք չեն լինի ձեր մխիթարական խոսքերը, հարցուփորձը եւ նմանատիպ այլ բաներ: Պարզապես եղեք նրա կողքին եւ ձեր պահվածքով հասկացրեք նրան, որ ձեզ համար նրա վիճակը միեւնույն չէ:
ՁԿՆԵՐ
Ձեր սիրելիին կարելի է նախանձել, քանի որ դուք միշտ նրան հասկանում եք կես խոսքից եւ կես հայացքից: Նման փոխըմբռնման պետք է հաճախ ձգտել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր