Բրոդվեյյան դերասան Նիք Կորդերոն COVID-19-ի բուժման ընթացքում առաջացած բարդությունների հետեւանքով զրկվել է աջ ոտքից։ Նրա կնոջ՝ Ամանդա Քլութսի խոսքով՝ ոտքում արյան մակարդելիություն ապահովելու համար բժիշկները ջրիկացնող հաբեր են օգտագործել, որոնք աղիներում ներքին արյունահոսություն են առաջացրել։
Վիրահատությունն անցկացվել է 41-ամյա դերասանի՝ կորոնավիրուսով ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընդունվելուց 18 օր անց։ Կորդերոյի կինն Instagram-ում նորությունը հայտնել է ապրիլի 18-ին, իսկ հաջորդ օրվա երեկոյան հայտնել է, որ ամուսինն անդամահատումից հետո վերականգնվում է։
«Նրան ջրիկացնող հաբեր էին տալիս արյան մակարդելիությունը լավացնելու համար, եւ, ցավոք, դրանք այլ խնդիրների հանգեցրին՝ արյան բարձր ճնշման եւ ներքին արյունահոսության աղիներում։ Ջրիկացնող հաբերը դադարեցվել էին, սակայն դա կրկին հանգեցրել է աջ ոտքում արյան մակարդուկների առաջացման։ Այդ պատճառով այսօր նրա ոտքն անդամահատել են։ Նա ողջ է եւ վերականգնվում է»,- ասել է Կլութսը։
Դերասանն ինտենսիվ թերապիայի բաժանմունք է ընդունվել մարտի 31-ին շնչառության դժվարությամբ եւ առաջնային ախտորոշված պնեւմոնիայով։ COVID-19 երկու թեստի արդյունք բացասական է եղել, երրորդը՝ դրական…
Աղբյուրը եւ լուսանկարը՝ Time, Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր