«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

Անկրկնելի ջազ-երգչուհի Մարիամ Մերաբովա. «Ես միշտ համարել եմ, որ երեխաները չեն կարող խանգարել կարիերային, որ այդպես միայն էգոիստներն են ասում» (վիդեո)

21:25, 14 օգոստոսի

Անկրկնելի ջազ-կատարող «Միրայֆ» խմբի մենակատար Մարիամ Մերաբովայի անունը գրեթե ծանոթ չէ հայ հանդիսատեսին: Սակայն նա ծնվել է Երեւանում, ամուսնացած է հայտնի դաշնակահար եւ երաժիշտ Արմեն Մերաբովի հետ: Մարիամը բեմում հանդես է եկել այնպիսի կատարողների հետ, որոնց անունները վաղուց արդեն լեգենդ են դարձել:

Երբ Jazz Parking նախագծի անդամները ժամանել էին Երեւան մենահամերգի համար, Մարիամը չկարողացավ գալ նրանց հետ իր հղիության պատճառով: Սակայն շատ շուտով Երեւանում կկայանա «Միրայֆ» խմբի համերգը եւ հենց այդտեղ հայ հանդիսատեսը կկարողանա վայելել նրա հիասքանչ կատարումը: Իսկ մինչ այդ NEWS.am STYLE-ը որոշեց ծանոթանալ Մարիամի հետ:

 Մարիամ,դուք համերգի եք պատրաստվում Երեւանում: Կպատմե՞ք այդ մասին:

Դա մեր առաջին ելույթը չի լինելու Երեւանում: Համերգը անցնելու է «Երաժշտության շաբաթ Երեւանում» նախագծի շրջանակներում, որը արդեն շատ վաղուց ուզում էր կազմակերպել շոումեն Էմիլ Կարատը: Մենք նրա հետ վաղուց ավ ընկերներ ենք: Իսկ այդ նախագիծը իրականություն դարձնելու գործումնրան օգնեց նաեւ հայտնի պրոդյուսեր Զառա Մխեյանը: 

Իսկ ի՞նչ է փոխվելու ձեր այս համերգի ժամանակ:

Բացի իմ եւ ամուսնուց՝ Արմեն Մերաբովից, բեմ դուրս կգան նաեւ մեր երեւանցի ընկերները՝ Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Գոռ Սուջյանը, Տիգրան Պետրոսյանը: Ի դեպ, Գոռի եւ Տիգրանի հետ մենք միասին ելույթ են ունեցել Եվրատեսիլ 2010-ի ժամանակ, Եվա Ռիվասը բեք-վոկալիստներն էինք:

Դուք այնքան ելույթներ եք ունեցել հայտնի երաժիշտների եւ վոկալիստների հետ: Ո՞ւմ եք ամենաշատը հիշում: 

Չեմ կարող միանշանակ պատասխանել այդ հարցին: Նրանք շատ էին եւ ամեն ելույթի մեջ իր կայֆը կար: Սակայն կային մարդիկ, ում հետ մենք «մեկ շունչ» էինք դարձել՝ Գոռ Սուջյանը, Ալեքսանդր Պանայոտովը, Ալեքսեյ Չումակովը, Անի Լորակը: Եւ ֆանտաստիկ զգացմունքներ ունեի, երբ ելույթ էի ունենում Կեվին Մախոգանիի, Ռիչի Կոուլի եւ Էրիկ Մարիենտալի հետ:

Դուք եք ջազը ընտրել: Երբեք դրա մասին չե՞ք զղջացել:

 Երբ ջազը ընտրեցի, մեր տանը իսկական հեղափոխություն եղավ: Ես հինգ տարեկանից երաժշտությամբ էի զբաղվում, ֆորտեպիանո էի նվագում եւ ուզում էի դաշնակահարուհի դառնալ: Հետո տեղափոխվեցինք Մոսկվա, այնտեղ էի հաճախում երաժշտական դպրոց: Իսկ հետո ջազը հեղափոխեց ինձ, ընդունվեցի Գնեսինկա: Եւ տարօրինակը այն էր, որ ոչ թե ֆորտեպիանոյի, այլ ջազի բաժին:

Շնորհակալ եմ դրա համար Իգոր Բրիլին՝ հիասքանչ ջազ-դաշնակահարին եւ երաժշտին: Ի սկզբանե ընկա նրա մոտ, նա ասաց, որ կլասիկա նվագեմ: Դրանից ես վախեցա եւ փախչեցի, քանի որ հենց դրանից էի փախնում: Սակայն հետո նա ինձ 5+ դրեց դիպլոմայինիս պաշտպանությանը: ԲԱցի այդ, հրավիրեց իր հետ ելույթ ունենալու: Դա ճակատագիր էր:

Մարիամ, դուք երրորդ անգամ մայր եք դարձել: Ինչպե՞ս եք համատեղում կարիերան եւ մայրությունը:

Ինձ համար միշտ առաջին տեղում ընտանիքն է: Ես միշտ համարել եմ, որ երեխաները չեն կարող խանգարել կարիերային, որ այդպես միայն էգոիստներն են ասում: Եւ ամբողջ կյանքումս չեմ հանդիպել մի կնոջ, որ իրականում երջանիկ լինի առանց երեխաների: Դա այնպիսի երջանկություն է՝ տալ կյանք նոր սերնդի, սիրել եւ մեծացնել այդ երջանկության կտորների: Ես եւ Արմենը երկու դուստր եւ մեկ ամսեկան որդի ունենք: Ի դեպ, երբ միջնեկ աղջիկս ծնվեց, դրանից երկու օր հետո արդեն Եվրատեսիլ էի գնացել: Կիրկորովը մամլո ասուլիսի ժամանակ բոլորին ստիպեց ծափահարել ինձ:

Հայաստանը ձեր կյանքում ինչ-որ դեր խաղո՞ւմ է:

Մենք չենք մոռանում ավանդույթները: Ես ծնվել եմ Երեւանում, ապրել այստեղ մինչ ութ տարեկան: Ամուսինս ծնվել է Մոսկվայում: Մերոնք ու ամուսնուս հայրը Թիֆլիսից են: Իհարկե մեր երեխաները գիտեն մեր նախնիների պամությունը, իսկ մենք մեր հերթին հարգում ենք մեր նախնիներին եւ փոխանցում այդ հարգանքը մեր երեխաներին: Մեր սեղանին միշտ հայկական եւ վրացական ուտեստներ կան: Եւ հետաքրքիր է, որ մեր ընկերները միշտ ասում են, որ մեր տան մթնոլորտից նրանք զգում են, թե պատուհանի այն կողմում ոչ թե Մոսկվան է, այլ Երեւանը:

 Իսկ ի՞նչ եք հիշում ձեր երեւանյան մանկությունից:

Չնայած նրան, որ ես մեկնել եմ այստեղից ութ տարեկան հասակում, շարունակել եմ հաճախ Հայաստան ու Վրաստան այցելել: Այնպես որ ոչինչ չեմ էլ մոռացել: Երեւանում մենք ապրում էինք Թումանյան-Նալբանդյան փողոցների հատմանը գտնվող շենքում: Եւ ամեն անգամ, երբ լինում եմ Երեւանում, ես գնում եմ մեր բակ:

Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ եք դուք այդքան հայտնի Ռուսաստանում եւ անհայտ՝ Հայաստանում:

Ես չեմ կարող ասել, որ մեզ Հայաստանում չեն ճանաչում: Դրա մասին են վկայում մեր համերգների ժամանակ լեփ-լեցուն դահլիճները: Այն, որ մեզ Հայաստանում ոչ բոլորը գիտեն, բնական է: Մենք փոփ-ինդուստրիայի ներկայացուցիչներ չենք եւ ոչ էլ ռաբիս ենք երգում: Բացի այդ, մեզ անհասկանալի պատճառներով ոչ մի անգամ չեն հրավիրել Armenia Music Awards:

Ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում: 

Ոչինչ: Ես երջանիկ մարդ եմ, երջանիկ կին եւ երջանիկ եմ բեմում: Ուզում եմ նաեւ նշել, որ Երեւանյան մենահամերգից ակնկալում եմ միայն մի բան. Որ դահլիճում ներկա գտնվեն բաց սրտերով մարդիկ: Որովհետեւ մենք միայն այդպես ենք դուրս գալիս բեմ՝ բաց սրտով, որպեսզի կիսվենք մեր սիրով:

 

Մարինա Ադուլյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել