Կանայք երբեք չեն կարողանում գտնել իրենց դեմքի մաշկին համապատասխան միջոցներ. միջոցներ, որոնք ունեն բարձր որակ, մեծ ազդեցություն եւ կարող են բավարարել իրենց պահանջները։ Իսկ գոյություն ու՞նի ունիվերսալ դիմակ, որը կարելի է օգտագործել բոլոր մաշկերի համար։ Եկեք պարզենք։
Վիտամին Е-ով դիմակներն ունեն բավականին դրական եւ երիտասարդացնող ազդեցություն մաշկի վրա։ Իհարկե, բոլոր վիտամիններն էլ անհրաժեշտ են օրգանիզմին եւ օգտակար է մաշկի համար, բայց հենց վիտամին Е-ն (տոկոֆերոլ) է համարվում «երիտասարդության կրողը»։ Այժմ կանանց հնարավորություն է տրված տնային պայմաններում ինքնուրույն դիմակներ պատրաստել։
Դիմակները պատրաստելիս կարելի օգտվել դեղահաբի եւ յուղի տեսք ունեցող վիտամին Е-ից, ինչը շատ հեշտությամբ կարող եք գնել ցանկացած դեղատնից։ Կամ հնարավոր է նաեւ գնել այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են տոկոֆերոլով՝ կաթ, ավոկադո, ձու, ընկույզ եւ այլն։ Այսպիսի դիմակները խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական գոնե երկու անգամ։
Վիտամին Е-ով դիմակներ. բաղադրատոմսեր
Վիտամին Е-ով դիմակները բավականին պարզ են, իսկ ազդեցությունը՝ շատ ակնհայտ։ Դրանք իրենց մեջ ներառում են մի քանի բաղադրիչ, որոնք պայքարում են ոչ միայն մաշկի վաղաժամ ծերացման, այլեւ շատ ուրիշ կոսմետոլոգիական խնդիրների դեմ։
Դիմակներ յուղոտ մաշկի համար
Վարսակի ալյուրը խառնել կիտրոնի հյութով եւ ավելացնել տոկոֆերոլի լուծույթը (4-5 կաթիլ)։ Դեմքի մաշկն անհրաժեշտ է լվանալ եւ չորացնել։ Դիմակը հավասարապես քսեք դեմքին եւ հեռացրեք այն10-15 րոպե անց։ Դեմքը պետք է մաքրել անձեռոցիկով եւ սառույցով մշակել՝ չմոռանալով դեմքի եզրագծերի մասին։ Այս կերպ կարելի է երիտասարդացնել մաշկը, ազատվել ավելորդ յուղոտ փայլից եւ կանխել պզուկների առաջացումը։
Սպիտակուցային դիմակ թեփոտման դեմ. ձվի սպիտակուցը պետք է հարել (մի քիչ փրփրի) եւ խառնել մեղրով, ավելացնել 10-11 կաթիլ վիտամին Е։ Ստացված զանգվածը քսեք դեմքին եւ թողեք 15-17 րոպե, այնուհետեւ դիմակը հեռացրեք խոնավ անձեռոցիկով։ Այս դիմակն օգտագործելուց հետո կարիք չկա օգտագործել խոնավեցնող եւ սնուցող քսուքներ։ Ադրյունքում մաշկը հարթ եւ փափուկ տեսք կունենա։
Դիմակներ չոր մաշկի համար
Սնուցող դիմակ ձվի դեղնուցով. ձվի դեղնուցը պետք է հարել եւ ավելացնել մեղր, տաք կաթ եւ 8-9 կաթիլ վիտամին Е։ Ստացված զանգվածը պետք է քսել մաքուր եւ խոնավ դեմքին (խոնավեցնելու համար պետք է օգտագործել սովորական քսուք կամ եթերային յուղ)։ 13-15 րոպե անց անհրաժեշտ է հեռացնել դիմակը եւ դեմքը մաքրել խոնավ անձեռոցիկով։ Այս դիմակների օգտոգործումից հետո դեմքն ավելի երիտասարդ տեսք եւ գեղեցիկ գունավորում կունենա։
Լանոլինով դիմակ. մեկ ճաշի գդալ լանոլինը պետք է խառնել վիտամին Е-ի հաբով։ Ստացված զանգվածը պետք է քսել դեմքին եւ 15-17 րոպե անց կարելի է հեռացնել դիմակը չոր անձեռոցիկով։ Իսկ եթե գործընթացից հետո դիմակի հետքերը մնացել են, ապա դա վկայում է այն մասին, որ մաշկի բալանսը նորմայի սահմանում է։ Այսպիսի դիմակները շատ արագ բարելավում են մաշկի վիճակը, ձերբազատում թեփոտումից եւ բորբոքումներից։
Աղբյուրը՝ Fancy
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր