Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Իրավիճակներ, երբ պետք է լռել եւ ոչինչ չասել տղամարդուն

21:12, 26 նոյեմբերի

ԻՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՍԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ. ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ ՆՎԵՐՆԵՐԻՑ

Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. մարտի 8-ին տղամարդը ձեզ նվիրել է ոչ թե սիրելի օծանելիքը, այլ բռնիչ եւ գոգնոց: Իրավիճակն իհարկե հաճելի չէ եւ նույնիսկ փոքր-ինչ վիրավորում է կնոջ արժանապատվությունը, բայց լավագույն ելքը վեճ սարքելը չէ, խոժոռվելը եւ նվերը ցուցադրաբար աղբաման նետելը: Հարցը՝ «իսկ ինչի՞ս է սա պետք» եւս լավագույն տարբերակը չէ այս իրավիճակում: Այլապես, դուք կարող եք հօդս ցնդեցնել տղամարդու ամեն ցանկություն՝ նվերներ տալու ձեզ: Այնքան շատ են այնպիսի պատմությունները, երբ կանայք գանգատվում են, որ տղամարդիկ ընդհանրապես ոչինչ չեն նվիրում: Նրանք հաստատ ուրախ կլինեին մարտի 8-ին գոգնոց նվեր ստանալու համար: Եթե նույնիսկ նվերը ձեր սրտով չէ կամ հարմար չէ, ժպտացեք եւ շնորհակալություն հայտնեք սիրելիին: Հաջորդ անգամ եղեք ավելի խելացի. ակնկարկեք, թե ինչ նվեր եք ցանկանում, եւ դուք այն անպայման կստանաք:

ԻՆՉ ՉԱՐԺԵ ԱՍԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ. ՆԱԽԿԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Եւ իսկապես ինչու՞. պարծենալու՞, համեմատելու՞, թե՞ ստորացնելու համար: Տղամարդիկ չեն սիրում, երբ իրենց համեմատում են ուրիշների հետ, առավել եւս նախկին սիրեկանների հետ: Ուժեղ սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ իրեն համարում է լավագույնը եւ անկրկնելի (եթե անգամ դա բոլորոովին էլ այդպես չէ): Ձեր խնդիրն է չհամեմատել եւ չստորացնել, այլ ընդունել նրան: Ավելի լավ է թող մտածի, որ նա ձեր առաջինն է (ծայրահեղ դեպքում երկրորդը) եւ միակը, քան 100500-րդը: Անձնական կյանքը հենց այն պաճառով էլ կոչվում է անձնական, որ պարտադիր չէ նրա մասին պատմել բոլորին:

ԻՆՉ ՀԱՐԿ ՉԷ ԱՍԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ. ՆՐԱ ՄՈՐ ՄԱՍԻՆ

Մայրը սրբություն է: Այդ կինը մեծացրել է, կերակրել է, դաստիարակել է ձեր տղամարդուն: Նրան քննդատել կարող է միայն նա, բայց ոչ դուք: Եթե անգամ նա բոլորովին իրավացի չէ եւ անտանելի ձանձրացրել է ձեզ: Ավելի լավ է պարզապես լռել: Կոպիտ բառեր ասելով սիրելի մայրիկի հասցեին՝ դուք ոչ միայն վեճ կհրահրեք, այլեւ խաչ կքաշեք ձեր հարաբերությունների վրա: Փորձեք ձեր տղամարդու մորն ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա: Եթե հասնեք սահմանին, մտածեք, թե ձեզ դուր կգար, եթե սիրելի մարդը տհաճ խոսքեր ասեր ձեր մոր մասին: Այդ ժամանակ նրա մորը վիրավորելու ցանկությունը կանցնի:

ԻՆՉ ՉՊԵՏՔ Է ԱՍԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ. ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Եթե նույնիսկ աշխատավայրում, խանութում, հասարական տրանսպորտում, փողոցում կամ մի որեւէ տեղ ձեզ տղամարդը ուշադրության նշաններ է ցույց տալիս ձեզ, դրա մասին չարժե խոսել: Արձագանքը կարող է լինեն անկանխատեսելի: Եւ պետք չէ մտածել, թե տղամարդը կսկսի ձեզ ավելի շատ սիրել, գնահատել, պաշտել: Բնավ ոչ…  տղամարդուն խանդի դրդելու փորձը ամենաահավորն է, որ դուք կարող եք անել: Այդպես դուք վիրավորում եք նրան, ակնարկում, թե կարող եք ամեն պահ լքել նրան, գտնել փոխարինողի կամ դավաճանել:

 

Աղբյուրը՝ Woman.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել