Մենք կառանձնացնենք 9 սերիալ, որոնք մեկնարկում են այս տարի, եւ որոնք ունեն ձեր ուշադրությանն արժանանալու բոլոր հնարավորությունները:
«Վանդա-Վիժն»
Marvel Studios-ի սերիալների դարաշրջանը պետք է սկսվեր դեռեւս անցյալ տարի, բայց մենք բոլորս գիտենք, որ այն ժլատ էր նոր նախագծերի համար:
«Վրիժառուները 4․ եզրափակչից» հետո Վանդա Մակսիմոֆը եւ իբրեւ «Անվերջության պատերազմ»-ում Տանոսի կողմից ոչնչացված Վիժնը դեռեւս ապրում են Վեստ Վյու հարմարավետ քաղաքում՝ երկար ու երջանիկ։ Սկզբում թվում է, որ նորապսակների կյանքը պարզապես կատարյալ է, բայց աստիճանաբար պարզվում է, որ դա այդպես չէ:
«Վանդա-Վիժն»-ը իր ուղին կսկսի Disney-ի սթրիմինգային սերվիում արդեն հունվարից՝ սկիզբ դնելով կինովարձույթի 4-րդ փուլին:
Սկզբում թվում է, որ նորապսակների կյանքը պարզապես կատարյալ է, բայց աստիճանաբար պարզվում է, որ դա այդպես չէ:
Բացի այդ, սերիալը կապված կլինի Դոկտոր Սթրենջի մասին ֆիլմի շարունակության հետ:
Պրեմիերան՝ հունվարի 15-ին։
«Դեքստեր»
Այնքան էլ նուրույթ չէ, ավելի ճիշտ ոչ այնքան սովորական մոլագար Դեքստեր Մորգանի շարունակությունը:
Showtime հեռուստաալիքը սերիալն ավարտել է դեռեւս 2013թ․-ին, սակայն վերջին տարիներին հին նախագծերի վերադարձի միտում է եղել։
Սերիալը մեզ պատմում է Դեքստեր մոլագարի մասին, որը սպանում է միայն մյուս մոլագարներին: Մենք արդեն գրել ենք այս սերիալի մասին մեր խորագրերից մեկում. կարող եք ծանոթանալ այստեղ։
Սյուժեի շարունակության մասին դեռ ոչինչ հայտնի չէ, բացի այն, որ գործողությունները ծավալվելու են տասը տարի անց։ Պաշտոնապես հայտարարվել է 10 նոր սերիա, որոնցից 6-ը կնկարահանի Մարկոս Սիգան, որը նկարահանել է օրիգինալ սերիալի ինը սերիա:
Պրեմիերան կլինի աշնանը:
«Բազեն եւ ձմեռային զինվորը»
Անմիջապես «Վանդա-Վիժն»-ի ավարտից հետո Marvel Studios-ը կանցնի մեկ այլ սերիալի՝ «Բազեն եւ ձմեռային զինվորը»:
Սա Բակի Բարնսի («ձմեռային զինվոր») եւ Սեմ Ուիլսոնի (Բազե) մասին պատմություն է։ Երկու ընկերները պետք է հասկանան, որ այժմ հենց նրանք են կրում «Կապիտան Ամերիկա» տիտղոսի բեռը։
Պրեմիերան՝ մարտի 19-ին։
Շարունակելի․․․
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով