NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել էր, որ ուրբաթ՝ սեպտեմբերի 13-ին, «Корни» խմբի 30-ամյա մեներգիչ Ալեքսեյ Կաբանովն ամուսնացավ իր ընկերուհու՝ 20-ամյա ուսանողուհի Ռոզալիա Կոնոյանի հետ:
Ամուսնության արարողությունը կայացել է Արեւմտյան Մոսկվայի ԶԱԳՍ-երից մեկում: Շենքից դուրս գալիս Ռոզալիային եւ Ալեքսեյին պատել են վարդի թերթիկներով:
Իսկ արդեն երեկոյան հանդիսությունն անցկացվել է հայկական ոճով, հայկական «Արարատ» ռեստորանում:
Նորապսակներին շնորհավորելու է եկել շուրջ 50 հյուր, այդ թվում՝ «Корни» խմբից Կաբանովի գործընկերները. մեներգիչներ Ալեքսանդր Բերդնիկովն ու Դմիտրի Պակուլիչեւը, ինչպես նաեւ խմբի անդամ Ալեքսանդր Աստաշենոկը: Վատառողջության պատճառով չի կարողացել ներկա լինել միայն խմբի պրոդյուսերը՝ Իգոր Մատվիենկոն: Իսկ ահա Դմիտրին, արարողության ժամանակ միանգամից երկու իրադարձություն է նշել. ընկերոջ ամուսնությունն ու սեփական ծննդյան տարեդարձը:
Տոնի ժամանակ ձանձրանալու առիթ ոչ ոք չի ունեցել. ամբողջ երեկոյի ընթացքում նորապսակների եւ հյուրերի համար կենդանի երաժշտություն է հնչել, հայկական երգեր են կատարել եւ հուզիչ կենացներ ասել: Հարսանեկան երեկոյի ամենավառ պահերը, սակայն, դարձել են պարերը: Փեսացուի ընկերները լեզգինկա են պարել, իսկ աղջիկները փորձել են չզիջել հարսնացուի բնածին արեւելյան ճկունությանը:
Չնայած փեսացուի աստղային կարգավիճակին, հյուրերին մատուցված ուտեստները բավական պարզ են եղել: Ռուս-հայկական ճաշացանկը ներառել է տոլմա, տաք խաչապուրի, խորոված, պանիրներ եւ նախուտեստներ, կարմիր գինի, կոնյան եւ օղի: Իսկ երբ եկել է հոր եւ դստեր պարի ժամանակը, Ռոզան անսպասելիորեն պարահրապարակում է հայտնվել Ալեքսեյի հոր՝ Միխայիլ Կաբանովի ուղեկցությամբ: Պարզվում է՝ աղջկա մայրը մահացել է, իսկ հարազատ հոր հետ նա վաղուց կապ չի պահպանում, այդ պատճառով Ռոզալիայի հարազատներին ուրախությամբ փոխարինել է Ալեքսեյի հայրը եւ հարսնացուի հետ փայլուն վալս պարել:
Լուսանկարները՝ Heat-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը