Ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ունինֆրիին տված սկանդալային հարցազրույցից հետո առաջին անգամ արքայազն Հարին խոսել է եղբոր՝ արքայազն Ուիլյամի եւ հոր՝ արքայազն Չարլզի հետ։
Հարցազրույցում 39-ամյա Մեգան Մարքլը, որը սպասում է երկրորդ երեխային եւ 36-ամյա արքայազն Հարին հայտնել են, թե ինչու են հրաժարվել թագավորական պարտականություններից։ Բացի այդ՝ նրանք բողոքել են պալատում բարդ կյանքից։ Միայն թե հարցազրույցն արձագանք չի ստացել բրիտանացիների մեծ մասի մոտ. լրատվամիջոցների տեղեկություններով՝ հարցումները ցույց են տվել, որ Բրիտանիայի բնակիչները գրեթե կեսը քննադատել է հարցազրույցը։
«ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով «CBS» հեռուստաալիքը, հայտնել է, որ խոսակցությունը «մտածված» չի եղել։ Սակայն լրատվամիջոցն ընդգծել է, որ թագավորական ընտանիքի անդամների միջեւ բանակցությունների սկսման փաստը պետք է դրական գնահատել։
Մեծ արձագանք ստացած էր ստացել նաեւ թագավորական ընտանիքում ռասիզմի մասին Հարիի եւ Մեգան Մարքլի հայտարարությունը։ Ընդ որում, դուքսն ու դքսուհին չէին հստակեցրել, թե ով է ռասիստական արտահայտություններ արել՝ նշելով, որ դա չի եղել ոչ թագուհին, ոչ նրա ամուսինը։
Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի վարկանիշը ռեկորդային ցածր նիշերի է հասել Ուինֆրիին տված հարցազրույցից հետո, ինչի մասին վկայում են «YouGov» ընկերության ուսումնասիրությունները։ Հարցազրույցի թողարկումից հետո նրանց վարկանիշը կտրուկ նվազել է. ըստ հետազոտության տվյալների՝ արքայազն Հարիի վերաբերյալ դրական վերաբերմունքի մասին է հայտնել հարցվածների 45 տոկոսը, բացասականի մասին՝ 48-ը։
Լուսանկարները՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ