Պրեպի ոճի, բացվածքով կամ տրիկոտաժե․ այս նյութում կպատմենք, թե ինչպիսի կիսաշրջազգեստներ կրել այս սեզոնին։ Կարդա, նկատի ունեցիր եւ 2021-ի գարնանը եղիր թրենդային։
Ջինսե կիսաշրջազգեստ
Այս սեզոնին ջինսերին հիանալի այլընտրանք կդառնա դենիմի կիսաշրջազգեստը։ Այն կարելի է կրել ամեն ինչի հետ՝ ստեղծելով տարբեր ոճի կերպարներ։ Սպիտակ վերնաշապիկ, ժակետ, բաճկոն կամ բլուզ՝ ընտրիր ցանկացած տարբերակ, եւ միեւնույն է չես սխալվի։ Ակտուալ են ինչպես ծնկից ներքեւ, այնպես էլ ծնկից վերեւ մոդելները։ Նախապատվությունը տուր ավելի պարզ տարբերակներին:
Համարձակ բացվածքով կիսաշրջազգեստ
Համարձակ բացվածքով կիսաշրջազգեստները կօգնեն վիզուալ մեծացնել հասակը եւ ընդգծել ոտքերի բնական երկարությունը։ Նման արդյունքի հասնելու համար պարտադիր չէ դրանք կրել բարձրակրունկներով։ Ոչ պակաս հաջող «կաշխատեն» սպորտային կոշիկների կամ կեդերի հետ։
Կոճակներով մինի կիսաշրջազգեստ
Գարունը շատ հարմար ժամանակ է, որպեսզի զգեստապահարանից հանես մինի կիսաշրջազգեստներդ։ Այս սեզոնին շեշտը դիր դեկորատիվ կոճակներով զարդարված մոդելների վրա, որոնք թոփում են։
Պրեպի ոճի կիսաշրջազգեստ
Հիշիր դպրոցական տարիները եւ այս սեզոնին կրիրպրեպի ոճի կիսաշրջազգեստ։ Ծալքերով կարճ մոդել, միատոն կան վանդակավոր կիսաշրջազգեստները գարնանային կերպարների համար հիանալի հիմք կհանդիսանան։ Որպեսզի կոնպենսացնես ավելորդ ինֆանտիլությունը, այն համադրիր կոպիտ դետալների հետ, քանզի ոճային եւ «մեծական» տեսք կհաղորդի կերպարիդ։
Փեշի վրաբերվածքով կիսաշրջազգեստ
Այս կիսաշրջազգեստները կազմվածքը վիզուալ փոխելու պարգեւ ունեն։ Թեթեւ ասիմետրիան թույլ է տալիս թեթեւացնել մարմնի ստորին հատվածը, մի քիչ ձգել սիլուետը եւ սանտիմետրեր ավելացնել ոտքերի շրջանում։ Իսկ սա արդեն առիթ է, որպեսզի մտածես այս մոդելի կիսաշրջազգեստ գնելու մասին։
Կապերով կիսաշրջազգեստ
Շատ ոճային միջոց է ընդգծել իրանը եւ այն վիզուալ ավելի բարակ դարձնել։ Այս սեզոնին նման կիսաշրջազգեստները խոստանում են դառնալ գրեթե գլխավոր գերժամանակակից հիթը: Ուշադրություն դարձրու դրանց, եթե ուզում ես համեմունք ավելացնել քո ամենօրյա կերպարիին։
Աղբյուրը՝ Cosmo
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ