2001թ․-ին Թոմ Քրուզից բաժանվելուց հետո Նիկոլ Քիդմանը զրկվել է ոչ միայն ամուսնուց, այլեւ որդեգիր երեխաներից։ Նախկին ամուսնու հետ որդեգրված Քոնորն ու Իզաբելան Թոմից բաժանվելուց հետո դադարել են շփումը մայրիկի հետ։ Դերասանուհին այդ ժամանակներից ի վեր կորցրել է կապը նրանց հետ եւ նույնիսկ հրավիրված չի եղել նրանց հարսանիքին։ Սակայն այժմ 53-ամյա Քիդմանը որոշել է փորձել վերականգնել հարաբերությունները գոնե որդու հետ։
Քիդմանի երկրպագուներն, ինչպես եւ ամբողջ աշխարհը, մինչ այժմ գուշակում են, թե ինչպես է Քրուզին հաջողվել այնպես տրամադրել երեխաներին, որ նրանք որոշել են «հրաժարվել» Քիդմանից։ Սակայն New Idea պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնում է, որ Նիկոլը որոշել է պայքարել 26-ամյա որդու հետ շփումը վերսկսելու համար։
Սակայն վայրը, ուր տեղափոխվել է Քոնորը, ի սկզբանե դուր չէր գալիս Նիկոլին։ Նրա բնակարանը գտնվում է Քլիրուոթերում սայենթոլոգների կենտրոնակայանից ոչ հեռու։ Քոնորը գտնվում է Թոմ Քրուզի վերահսկողների մշտական հսկողության ներքո, որոնց պատճառով նշանակալիորեն փլուզվել է դերասանի հետ ամուսնությունը։ Իսկ այժմ շրջանը, ուր Քոնորն ապրում է, դարձել է նաեւ բավական վտանգավոր էկոլոգիայի առումով։
Խնդիրն այն է, որ այնտեղ քիմիկատների հոսք է տեղի ունեցել, որը բարձրացրել է ռադիացիոն ֆոնը։ Եվ Նիկոլը կարծում է, որ այժմ շանս ունի որդուն համոզելու իր մոտ՝ Ավստրալիա տեղափոխվել։ Քիդմանը հույս ունի, որ եթե որդին իր մոտ տեղափոխվի, ինքը կկարողանա օգնել նրան նոր կյանք սկսել Ավստրալիայում, ուր նա Ամերիկայից վերադարձել է նախորդ տարի ինքնամեկուսացման շրջանում։ Դերասանուհին այժմ այնտեղ ապրում է երկրորդ ամուսնու՝ Քիթ Ուբրանի եւ երկու երեխաների՝ 12-ամյա Սանդեյ Ռոուզի եւ 10-ամյա Ֆեյթ Մարգարեթի հետ։
Լուսանկարները՝ Facebook
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր