Նույնիսկ ամենառոմանտիկ սիրո պատմությունները չեն ավարտվել երկարատեւ եւ երջանիկ ամուսնությամբ: Երբեմն թվում է, որ ռոմանտիկան դրա համար էլ ստեղծված է, որպեսզի սիրահար զույգին ստիպի տառապել, կարոտել, իսկ վերջում՝ տանջվել բաժանումից:
Բայց ամենից երջանիկ եւ երկարատեւ ամուսնությունների այսօրվա վարկանիշը հակառակն է ապացուցում: Այս սիրահար ծերունիները, ովքեր վաղուց արդեն հատել են 95 տարեկանի շեմը, շարունակում են ապրել միասին՝ չնայած ընտանեկան, տնտեսական, քաղաքական, բնապահպանական եւ ֆինանսական խնդիրներին:
Նույնիսկ տարիքն իսկական ռոմանտիկներին չի խանգարում հոգ տանել միմյանց, հիշել երիտասարդությունը, երիտասարդ սերնդին պատմել երջանիկ ամուսնության գաղտնիքների մասին եւ շարունակել վայելել միասին անցկացրած յուրաքանչյուր րոպեն:
Անգլիական Բրադֆորդի Քարամ եւ Կանտարի Չանդերը միասին 87 տարի են ապրել:
Թայվանցի զույգը ժամանակին աշխարհի ամենից երկարատեւ ամուսնության համաշխարհայի ռեկորդ էր սահմանել: Հյան Վան Լակը, ով արդեն 110 տարեկան է, մինչեւ այսօր հավատարիմ է սիրելի կնոջը՝ Նգուեն Թայ Լանին: Վերջինն արդեն 106 տարեկան է: Զույգն ամուսնացած է 85 տարի:
Չինաստանից Զանգ Մուչենգն ու Հու Դոնգինգը միասին 83 տարի են ապրել՝ վերապրելով Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերը:
Նորման եւ Նորմա Բուրաները, ովքեր ամուսնացած են 83.5 տարի, մինչեւ հիմա երջանիկ ժպտում են տեսախցիկների առջեւ:
ԱՄՆ-ից Իգնատի եւ Ստեֆանի Ստասիկների սերը չեն կարողացել քայքայել ո՛չ համակենտրոնացման ճամբարները, ո՛չ Սովետական դաժան ռեժիմը: Զույգը միասին է արդեն 83 տարի:
Սըր Ռոբերտ Մ.Ուեդենին եւ նրա կնոջը՝ Էլիսին, չի կարողացել բաժանել անգամ դաժան Երկրորդ աշխարհամարտը: Չնայած ժամանակավոր բաժանումներին, զույգն ընդհանուր առմամբ միասին 82 տարի է ապրել:
ԱՄՆ-ից Հասթինգս եւ Նորմա Բիները նույնպես 82 տարի միասին են ապրել եւ մինչեւ հիմա շատ ուշադիր են միմյանց հանդեպ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ