Մոսկվայի 43-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակները լավագույն դերերի համար ստացել են իրանցի դերասան Սոհեյլ Գհանադանը, որը խաղացել է «Որդին» ֆիլմում եւ ռումինացի դերասանուհի Անդրեա Գրեմոշտյանուն «Չարաճճին» ֆիլմի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մրցանակների հանձնման արարողությունը տեղի է ունեցել մայրաքաղաքի «Ռոսիա» թատրոնում։
Գհանադանը ներկա չի եղել արարողությանը, նրա փոխարեն մրցանակը ստացել է ժապավենի ռեժիսոր Նուշին Մերաջին, որը ժյուրիին շնորհակալություն է հայտնել ժապավենը բարձր գնահատելու համար։ Գրեմոշտյանուի մրցանակը ստացել է ֆիլմի ռեժիսոր Անդրեյ Խուցուլյակը։
Այս տարի Մոսկվայի միջազգային փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակը ստացել է Գերմանիայից ռեժիսոր Յուլիան Ռադլմայերի «Արնախումները» ֆիլմը։ Փառատոնի լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել շվեյցարացի պրոդյուսեր Հոգիր Հիրորիի «Սաբայա» ֆիլմը, ժյուրին նշել է նաեւ Յուլյա Սերգինայի «Ամուրյան Գոլգոֆա» ժապավենը։
Լավագույն կարժամետրաժ ֆիլմ անվանակարգում մրցանակ է ստացել Յանիս Ալեքսանդր Կիֆերի «Գործընկերներ» գերմանական ժապավենը։ Ռեժիսորը շնորհակալություն է հայտնել մրցանակի համար եւ նշել, որ իր ֆիլմը «խոսում է մեր ընդհանուր տրավմատիկ անցյալի մասին եւ կոչ է անում ինչ-որ բան անել դրա հետ»։
Մոսկվայի միջազգային կինոփառատոնն աշխարհի ամենահին փառատոններից մեկն է, այն առաջին անգամ անց է կացվել 1935թ․-ին, ժյուրիի նախագահը ռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնն էր։ 1959թ․-ից փառատոնը սկսել է անցկացվել պարբերաբար։ Այս տարի այն տեղի է ունեցել ապրիլի 22-29-ը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)