Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հաղթել է բրիտանական «The Mail on Sunday» պարբերականի դեմ դատական գործը, որը հրապարակել էր հորն ուղղված նրա նամակի բովանդակությունը։ Պարբերականը մի քանի հոդված է հրապարակել, որոնցում մեջբերել է այն։, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նամակը գրվել է 2018թ․-ին։ Մեգաննն ապացուցում էր, որ նամակի բովանդակությունը մասնավոր տեղեկատվություն է, ինքն այն հրապարակելու թույլտվություն չի տվել, իսկ The Mail on Sunday-ի հոդվածները չեմ համապատասխանում իրականությունն ու նվաստացնում են նրա արժանապատվությունը, հայտնում է Guardian-ը։
2019թ․-ին արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը դատական հայց էին ներկայացրել Mail on Sunday-ը եւ դրա հրատարակչի՝ Associated Newspapers-ի դեմ։ Սասեքսի դուքսը հայտնել էր, որ դա ստիպված քայլ է ըննդեմ քարոզչության։ Պարբերականը հրապարակել էր դքսուհու՝ հորն ուղղված նամակը՝ խախտելով անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։
Դատարանը համաձայնել է Մեգան Մարքլի փաստաբանների փաստարկների հետ, որ Քենսինգթոնյան պալատի մամուլի քարտուղար Ջեյսոն Քնաուֆը նամակի կազմմանն առնչություն չի ունեցել՝ դրանով իսկ վերջակետ դնելով գործում։
Մեգան Մարքլը հոր՝ Թոմաս Մարքլի հետ լարված հարաբերություններ ունի դեռ այն ժամանակներից, երբ հայրը բաժանվել է մորից։ Դքսուհու հարաբերությունները չեն ստացվել նաեւ նոր ընտանիքի հետ. Մեգանն ու Հարին հրաժարվել են թագավորական պարտականություններից ու լքել են Անգլիան։ Սասեքսի դուքսը վերջին անգամ հայրենիք է մեկնել պապիկի՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը մասնակցելու։ Դա նրա առաջին այցն էր 2020թ․-ի մարտին, երբ նա կնոջ ու որդու հետ Կանադա էր տեղափոխվել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ