Netflix-ը նկարահանում է լեհական «365 օր» էրոտիկ դրամայի միանգանից երկու նոր մաս։ Deadline-ի հաղորդմամբ՝ ֆիլմի շարունակությունում կրկին կնկարահանվեն ժապավենի գլխավոր դերակատարները՝ Միկելե Մորոնեն եւ Աննա-Մարիա Սեկլուցկան։ Անփոփոխ կմնան նաեւ ռեժիսորները՝ Բարբարա Բյալովաս եւ Թոմաշ Մանդես։
Հայտնի է նաեւ, որ շարունակությունում կնկարահանվի մոդել եւ դերասանուհի Սիմոնե Սուսինան, որը կմնարմնավորի նոր հերոսի՝ Նաչոյին։ Ըստ սյուժեի՝ Լաուրան եւ Մասիմոն կրկին միասին են, սակայն նրանց հարաբերությունները բարդացնում են Մասիմոյի ընտենական կապերն ու առեղծվածային տղամարդը, որը հայտնվում է Լուրայի կյանքում՝ նրա սիրտն ու վստահությունը ցանկացած գնով գրավելու համար։
Հիշեցնենք՝ «365 օր» ֆիլմի սյուժեն, որում լեհ կնոջն առեւանգում է Սիցլիայից գանգստերը, որը նրան փակում է իրն տանն ու մեկ տարի տալիս՝ իրեն սիրահարվելու համար, բացասական արձագանք է առաջացրել․ ժապավենի քննադատները պնդում էին, որ սյուժեն ռոմանտիզացնում է սեռական բռնությունն ու Ստոկհոլմյան համախտանիշը։
Ժապավենի քննադատությունն այնպիսի մասշտաբների է հասել, որ Netflix-ից ֆիլմը ջնջելու պահանջով խնդրագիրն ավելի քան 95 հազար ստորագրություն է հավաքել, իսկ հայտնի երգչուհի Դաֆին, որին առեւանգել էին եւ սեռական բռնության ենթարկել, բողոքի նամակ է հղել «Netflix» ընկերության համահիմնադիր, ներկայացուցիչ եւ տնօրեն Ռիդ Գաստինգստին։
Մյուս կողմից, հեռարձակողի տվյալներով՝ ժապավենը ներառվել է Netflix-ի լավագույն ֆիլմերի ամենօրյա տասնյակում ավելի քան 90 երկրում եւ դարձել է չորրորդ ամենահանրաճանաչ ֆիլմը, որը 2020թ․-ին փնտրել են Google-ում։
«365 օր» օրիգինալ ֆիլմը գնվել է Netflix-ի կողմից, իսկ եկու սիքվելներն արտադրվում են հեռարձակողի ուժերով եւ Netflix-ի օրիգինալ արտադրանք կլինեն։ Դրանք հիմնված կլինեն լեհ գրող Բլանկա Լիպինսկիի եռապատման վրա (երբեմն այն անվանում են «լեհական մոխրագույնի 50 երանգները»)։ Երկրորդ եւ երրորդ ֆիլմերի արտադրությունը սկսվի այս ամիս Լեհաստանում, ապա կտեղափոխվի Իտալիա։ Երկու ֆիլմերը միասին կնկահանվեն, թողարկումը նախատեսված է 2022թ․-ին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը10:20, 16 մայիսի
Հայկական հարսանիքի ավանդույթների հետքերով․ «7 օր, 7 գիշեր» ֆիլմի պրեմիերան՝ Երեւանում09:00, 16 մայիսի
ՄԱՅԻՍԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ