Վերջերս թողարկված ինքնակենսագրականում Շերոն Սթոունը հայտատարարել է, որ «Հիմնական բնազդ» ֆիլմի ռեժիսորը խաբեությամբ իրեն ստիպել է նկարահանել տեսարանը, որում ներքնազգեստ չի կրում եւ ոտքը գցում է ոտքին։ Նրա խոսքով՝ Փոլ Վերխովենն ասել է, որ իր ներքնազգեստը վատ է արտացոլում լույսը, այդ պատճառով դերասանուհուն խնդրել է հանել այն։ Ֆիլմի վերջնական տարբերակում մերկ մարմին չպետք է երեւար։
Variety-ին տված նոր հարցազրույցում Փոլ Վերխովենը պատասխանել է աստղին․ «Իմ հիշողությունները կտրուկ տարբերվում են Շերոնի հիշողություններից։ Դա ոչ մի ընդհանուր բան չունի այն հիանալի կերպարի հետ, որով նա մարմնավորել է Քեթրին Թրամելին։ Նա ֆենոմենալ է։ Մենք նախկինի նման հաճելի հարաբերություններ ունենք եւ հաղորդագրություններ ենք ուղարկում միմյանց։ Բայց նրա վարկածը հնարավոր չէ։ Նա հստակ գիտեր, թե ինչ ենք մենք անում։ Ես նրան ասացի, որ ֆիլմը հիմնված է կնոջ պատմության վրա, որին ես ճանաչել եմ, երբ ուսանող եմ եղել։ Այդ աղջիկը երեկույթի ընթացքում մշտապես ոտքը ոտքին էր գցում եւ առանց ներքնազգեստի էր։ Երբ իմ ընկերուհին նրան ասաց, որ մենք կարող ենք տեսնել նրա սեռական օրգանները, նա պատասխանեց․ «Իհարկե, հենց դրա համար էլ ես անում եմ»։ Հետո ես ու Շերոնը որոշեցինք ամեն ինչ այդ կերպ անել»։
Ի դեպ, «Հիմնական բնազդի» պրեմիերան տեղի է ունեցել 1992թ․-ին «Կաննի» կինոփառատոնի բացման ընթացքում։ Շուտով Ռուսաստանում առաջին անգամ կթողարկվի կուլտային ժապավենը կտրված տեսարաններով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր