Երեկ երեկոյան՝ HighFest 11-րդ թատերական փառատոնի շրջանակներում, հանդիսականին ներկայացվել էր ականավոր ֆրանսիացի գրող եւ փիլիսոփա Ժան-Պոլ Սարտրի «Փակ դռների հետեւում» պիեսի հիման վրա բեմադրված «Ուրիշները» դրաման: Ի դեպ, Սարտրը գրեթե միակ գրողն էր, ով ժամանակին հրաժարվել է Նոբելյան մրցանակից: 1943 թվականին գրված այդ պիեսի առաջին տարբերակը, որը տպագրվել էր ամսագրում, կրում էր հենց այդ անվանումը՝ «Ուրիշները»:
Երեւի, միանգամից կարելի է մի փոքր ներածությունից սկսել. չնայած նրան, որ «Incontro verso» թատերախումբը ժամանել է Երեւան Իտալիայից, նրա կազմը միջազգային է, իսկ բեմադրել պիեսը հայուհի Մարինե Գալստյանը:
Մութ սենյակ: Երեք սիմետրիկ դասավորված աթոռներ, կոտրված աստիճան՝ կենտրոնում, որից դյուրին է ընկնելը, բայց բարձրանալը՝ երբեք: Սարսափազդու, ծաղրաբար քմծիծաղ տվող Սպասավորը, ով մեկիկ-մեկիկ սենյակ է բերում երեք անձնավորությունների՝ նախկինում լրագրող եւ գրող Գարսենին, մեծահարուստ տիկին Էսթելին, եւ երբեմնի փոստի աշխատակից լեսբուհի Ւնէսին: Բարի գալուստ Դժոխք, զարմանալի Դժոխք, որտեղ չկան ո'չ ցցեր, ո'չ էլ խառույկ, բայց փոխարենը երեքը՝ երկու կին եւ մեկ տղամարդ, ովքեր հավետ կտանջեն միմյանց, եւ… փակ դուռը: Ուրեմն ինչների՞ս են հարկավոր ցցերն ու խառույկները: Եւ, առավելեւս, դահիճը:
«Մեզանից յուրաքանչյուրը մնացած երկուսի դահիճն է լինելու», - տալիս է այդ հարցի պատասխանը Ինէսը:
Պիեսը, որը բեմադրիչը վերածել է հինգ գործողությամբ դրամայի, բաղկացած է մեկ գործողությունից: Այստեղ ավելի շատ, քան Սարտրի մոտ, ողջունվում է մինիմալիզմը. Երկաթե աթոռները՝ գունեղ բազմոցներով Երկրորդ կայսրության ոճով կահավորված հյուրասենյակի փոխարեն:
Մահվան անդառնալի լինելու մասին դառն ու հեգնական մտքերը եւ ընտրության անհնարինությունը, որովհետեւ, ախր փա~կ է այս դուռը: Սարսափելի անցյալի մասին տանջալից մտքերը, որը դարձել է ուղիղ ճանապարհը դեպի այս երեք աթոռներով եւ առանց հայելիների փակ դռնով սենյակը. Գարսենի տանջված կինը, սեփական ինքնասպան եղած եղբոր ձեռքից առած լեսբուհի Ինէսի ընկերուհին, թեթեւամիտ Էսթելի սպանված երեխան եւ ինքնասպան եղած սիրեկանը…Կարծես թե, ի՞նչը կարող էր աշխուժացնել իտալերեն ոչ մի բառ չհասկացող հանդիսատեսներից շատերին: Պատասխանը գրեթեառաջին րոպեից պարզ դարձավ: Կրքոտ խաղը եւ… տանգոն: Դժվար թե Սարտրը պատկերացներ, որ կգա մի ժամանակ, երբ նրա պիեսը կզարդարեն Պյացցոլլայի ստեղծագործությունները, Վիվալդիի թեմայով կոմպոզիցիաները եւ շատ ուրիշ գործեր: Ամենադրամատիկ պահերին, երբ հերոսները նստած ատում էին միմյանց իրենց համատեղ «ոչինչի» համար, նրանք հանկարծ ցատկում էին տեղից եւ այդ կրքոտ ու կատաղած պարի մեջ մտնում, որը բոլոր խոսքերից ավելի լավ էր պատմում ափսոսանքի, ցավի, փոխելու անկարողության մասին: Ինէսի եւ Գարսենի առաջին պարը գրեթե շոկ առաջացրեց հանդիսատեսների մոտ, այնուհետեւ նրանցից շատերը սկսեցին տեղից բարձրանալ՝ դերասանների ճկունությունը ավելի լավ տեսնելու համար, հետո հնչեցին «Բրավո~» կոչերը…
Իր փիլիսոփայական աշխատություններում Սարտրը խորապես գնահատել է մարդկային ազտության ազատությունը, որը, ըստ նրա, ցանկացած հանգամանքներից անկախ մի երեւույթ է: Էքզիստենցիալիզմի այդ ներկայացուցչի կարծիքով, ազատությունը բնորոշ է մարդկային էակին անկախ անցյալից եւ ներկայից, եւ նույնիսկ բանտարկյալը ազատ է իր ընտրության մեջ՝ հարմարվել անազատույանը, թե պայքարի մեջ մտնել:Կարծես՝ այդ միտքը ապացուցելով իր այդ պիեսում Սարտրը «բացում է» մութ սենյակի դուռը, սակայն նրա բանտարկյալներին դա արդեն պետք չէ, եւ նրանք կրկին այն փակում են՝ հաստատելով իրենց ընտրությունը…
«Incontro verso» թատերախումբը ստեղծվել է վերջերս հայ եւ իտալացի արտիստների կողմից: Հետաքրքիր է, որ այդ թատերախմբի գաղափարական «շարժիչներն են» հանդիսանում ազգությամբ հայ ամուսիններ՝ ռեժիսոր եւ դերսանուհի Մարինե Գալստյանը, դերասան եւ բեմանկարիչ Սարգիս Գալստյանը, ովքեր նաեւ հանդես են եկել Գարսենի եւ Ինէսի դերերում: Էսթելի դերում ներկայացել է իտալուհի Կլաուդիա Մանիցելլին, իսկ Սպասավորի դերում՝ Լորենցո Գիլորամին:
Լիլիթ Պետրոսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը