«Կինոտավրի» 32-րդ կինոփառատոնը հայտարարել է մրցութային ծրագիրն ու ժյուրիի կազմը։ Այդ մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է փառատոնի նախագահ Ալեքսանդր Ռոդնյանսկին։
«Ընտրական փուլի համար 104 ֆիլմ էր ներկայացվել, դա ռեկորդ է»,- ասել է նա։ Կինոփառատոնի մրցութային ծրագրում է ընդգրկած նաեւ ռեժիսոր Սերգեյ Օսիպյանի «Անծանոթուհի դիմանկարը» ֆիլմը:
Ռոդնյանսկին նշել է, որ փառատոնի մրցութային ծրագրում այս տարի սովորականից ավելի շատ ֆիլմ է ներառվել՝ 15 ժապավեն։ «Բարդ էր որակային առումով ակնհայտորեն աճած 104 ռուսական ֆիլմներից ընտրել 15-ը։ Շնորհակալ եմ մեր գործընկերներին»,- նկատել է պրոդյուսերը։
«Կինոտավրի» հիմնական մրցութային ծրագրում ներառվել են Նատալյա Կուդրյաշովայի «Հերդա», Գրիգորի Դոբրիգինի «Մոտ հեռավորության վրա», Վիկտոր Ռիժակովի «Մեռյլաների օր», Վլադիմիր Մունկուեւի «Նուչա», Կիրիլ Սոկոլովի «Պոկիր եւ նետիր», Սերգեյ Օսիպյանի «Անծանոթի դիմանկարը», Նատաշա Մերկուլովայի եւ Ալեքսեյ Չուպովի «Կապիտան Վոլկոնոգովը փախել է», Անտոն Բերմատովի «Վլադիվաստոկ», Ալեքսանդր Զելդովիչի «Մեդեա», Նիկոլայ Խոմերիկիի «Ծովը մի անգամ է ալեկոծվում», Եվգենի Գրիգորեւի «Հանցակիցներ», Լյուբով Մուլմենկոյի «Դունայ», Լենա Լենսկիխի «Ոչ ոքի», Եվգենի Մարիանի «Թռչնի կաթ», Ռոման Վասյանովի «Հանրակացարան» ֆիլմերը։
«Կինոտավրն» անց կկացավի սեպտեմբերի 18-25-ը Սոչիում գործնական ֆորումի ձեւաչափով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը