Մենք գիտենք մի քանի գերժամանակակից եղանակներ, որոնցով կարելի է մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել, իսկ ավելի կոնկրետ կերպարը միաժամանակ կդարձնի տաք ու վառ։
Վառ ժակետը կարելի է կրել ինչպես մոնո տարբերակով, այնպես էլ հագուստի ներքին շերտերի հետ համադրությամբ։ Ընտրեք մինչեւ գոտկատեղ հասնող երկարությամբ մոդելը եւ այն համադրեք տաբատների, ջինսերի կամ բարձր գոտկատեղով կիսաշրջազգեստի հետ։ Այսպիսի տանդեմը կընդգծի գոտկատեղը, տեսողական կերկարացնի ոտքերը եւ ցրտաշունչ աշնան կերպարին գույներ կհաղորդի։
Պայծառ երանգի սվիտերը հիանալի կհամադրվի գործնական կոստյումի հետ։ Գրավիչ ստորին շերտը ոչ միայն կտաքացնի ցուրտ գրասենյակում, այլեւ տեսողական կկոմպենսացնի հանդերձանքի ավելորդ խստությունը։ Ընտրեք այնպիսի գույն, որը կհամապատասխանի ձեր դեմքին, եւ կերպարին համարձակորեն ավելացրու չեզոք երանգներ։
Աշնանը շահեկան համադրություն է բեժ+նարնջագույնը։ Գույների նման դուետը ջերմ է, հարմարավետ, չափավոր պայծառ, բայց միեւնույն ժամանակ հանգիստ։ Հակադրություն ավելացնելու համար համադրեք տարբեր ոճերի իրեր․ գործած սվիտեր եւ սպորտային ջոգերներ, ամենօրյա սպորտային կոշիկներ եւ շատ փոքրիկ պայուսակ։
Պաստելային երանգի փափուկ սվիտերը տեսողական մեղմացնում է կերպարը: Հակադրություն ավելացնելու համար համարեք այն ինչ-որ կոպիտ իրի հետ։ Հիանալի կհամադրվեն կաշվե իրերը, կոշտ կոշիկները, ինչպես նաեւ տաբատներն ու dad fit ջինսերը։
Գունավոր սվիտերը կարող է ոչ միայն դառնալ կերպարի հիմնական շեշտը, այլեւ ներդաշնակորեն կլրացնի վառ գույներով հանդերձանքը։ Գրավիչ համադրություններն աշնան մռայլության լավագույն դեղամիջոցն են:
Ի դեպ, դուք կարող եք նույնիսկ վերնազգեստ կրել։ Վերարկուի, փքաբաճկոնի հետ շարֆի փոխարեն կրեք ջեմպեր՝ խաղադրույք կատարելով կոնտրաստային երանգների վրա։
Վառ գույներով ամբողջական լուք․ սեզոնի եւս մեկ նորաձեւ տարբերակ։ Ընտրեք աշնանային մի ջերմ գույն, ինչպիսիք են նարնջագույն, բալագույնը, մանանեխի երանգը եւ դրանք օգտագործեք որպես հիմք։ Որպեսզի ցրեք միատոն կերպարը «խաղացեք» ծավալների կամ երանգների հետ։
Աղբյուրը՝ Cosmopolitan
Լուսանկարները՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է