Ավոկադոյի օգտակար հատկությունների մասին վաղուց է հայտնի։ Այս պտուղը հարուստ է վիտամիններով, հանքային աղերով, միկրոէլմենետներով եւ մի շարք այլ նյութերով։ Ուստի, այս հատկությունների շնորհիվ այն կարող է նաեւ օգտագործվել որպես դեմքի խնամքի միջոց։ Շաբաթական երկու-երեք անգամ ավոկյադոյով պատրաստված դիմակները ոչ միայն կսնուցեն եւ կխոնավացնեն մաշկը, այլեւ կպահպանեն դրա գեղեցկությունն ու երիտասարդ տեսքը։
Դիմակ՝ վնասված մազերը վերականգնելու համար
Այս դիմակը կարելի է օգտագործել վնասված մազերը վերականգնելու եւ վարսերն ավելի ամուր դարձնելու համար։ Դիմակն ունի պատրաստման բավականին հեշտ եղանակ։ Անհրաժեշտ է կես ավոկադոն մանրացնել, քերիչով անցկացնել եւ խյուս ստանալ։ Այնուհետեւ ստացված շիլայանման զանգվածը հարկավոր է խառնել ձիթապտղի տաք յուղի մեջ։ Դիմակը պատրաստ է։ Արդեն կարելի է քսել չոր մազերի վրա եւ լվանալ 30 րոպե անց։ Եթե մազերը յուղոտ են, ապա խորհուրդ է տրվում դիմակի մեջ մեկ ճաշի գդալ խնձորի քացախ ավելացնել։
Մազերի աճը խթանող դիմակ
Այս դիմակը կօգնի խթանել մազերի աճը, ինչպես նաեւ ունակ է կանգնեցնել մազաթափությունը։ Պատրաստման համար հարկավոր է մեկ միջին չափի ավոկադոն բլենդերի մեջ հարել, խառնել մեկ ճաշի գդալ մայոնեզով ու նույնքան բուսական յուղով։ Բոլոր բաղադրիչները միասին հարելուց հետո ստացված զանգվածը հարկավոր է քսել վարսերին, իսկ հետո գլուխը ծածկել պոլիէթիլենային տոպրակով։1 ժամ անց կարելի է լվանալ դիմակը։
Դիմակ՝ յուղոտ մազերի համար
Յուղոտ մազերի համար կարելի է օգտագործել հետեւյալ դիմակը.
Հարկավոր է ոչ շատ մեծ ավոկադոն խառնել մեկ թեյի գդալ լայմի կամ կիտրոնի հյութով, նույնքան ծովի աղով, եւ մեկ ճաշի գդալ հալվեի հյութով լի տարայի մեջ։ Բոլոր բաղադրիչները լավ խառնելուց հետո պետք է տարածել մազերի ամբողջ երկայնքով եւ ծածկել տոպրակով։ 30 րոպե անց կարելի է վարսերը լվանալ շամպունով։
Աղբյուրը՝ kosmetista.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր