Ծովի օդը, աղի ջուրը եւ մեծ քանակությամբ արեւը շատ են վնասում մազերի կառուցվածքը, դրանք դարձնում չոր, փխրուն, անշունչ, իսկ հազվադեպ դեպքերում նույնիսկ մազաթափության պատճառ են դառնում։ Այդ իսկ պատճառով արձակուրդում եւ դրանից վերադառնալիս մազերը հատուկ խնամքի կարիք ունեն։
Արժե սկսել շամպունից. արեւից եւ աղից վնասված մազերին ավելի լավ է չօգտագործել ագրեսիվ մաքրող բաղադրիչներով միջոցներ: Ընտրեք առանց սուլֆատների եւ պարաբենների շամպուններ՝ դրանք էլ ավելի կչորացնեն ձեր մազերը։
Խնամքի հաջորդ քայլը պետք է լինի դիմակը։ Արձակուրդից հետո ավելի լավ է ընտրել օրգանական յուղերով, կերատինով եւ սպիտակուցներով լրացուցիչ սնուցող միջոցներ։ Որպեսզի դիմակն ավելի լավ աշխատի, այն պետք է քսել մաքուր, սրբիչով թեթեւակի «քամած» մազերին, թողնել գլխարկի տակ 20-30 րոպե, գլուխը փաթաթել սրբիչով եւ միայն դրանից հետո մանրակրկիտ լվանալ։ Դիմակից հետո մի մոռացեք քսել կոնդիցիոներ՝ այն գործում է միայն մազերի մակերեսին եւ օգնում է ամրապնդել դիմակի ազդեցությունը։
Կոնդիցիոները լվանալուց հետո օգտագործեք չլվացվող միջոց. դա կարող է լինել յուղ, շիճուկ կամ թեթեւ կրեմ: Այս միջոցները կատարում են միանգամից մի քանի գործառույթ՝ ավելի երկար են պահպանում խնամքի էֆեկտը, պաշտպանում են մազերը աղտոտվածությունից եւ շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից (ներառյալ ուլտրամանուշակագույն ճառագայթները) եւ զգալիորեն բարելավում են տեսքը:
Բացի բազմափուլ խնամքի կանոնավոր կիրառումից, մասնագետները խորհուրդ են տալիս արձակուրդից վերադառնալուց հետո առնվազն մի քանի շաբաթ հրաժարվել տաք հարդարումից: Ծովից եւ արեւից հետո ձեր մազերը դառնում են շատ փխրուն, ինչը նշանակում է, որ հարդարումից շատ ավելի մեծ վնաս կլինի։ Փորձեք մազերը չորացնել բնական ճանապարհով, թաց մազերով մի պառկեք քնելու եւ մի սանրեք դրանք մինչեւ ամբողջովին չորանան։
Աղբյուրը՝ Ivona.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը