«Մեռնել սիրելով»․ սա լեգենդար Շառլ Ազնավուրի «Mourir d'aimer» երգի հայերեն տարբերակն է, որը հնչում է Սյուզաննա Մելքոնյանի կատարմամբ։ Երգն ու տեսահոլովակը հայերենով են ներկայացվել Newmag-ի նախաձեռնությամբ, որն արդեն հանրությանը ծանոթացրել էր հանրահայտ շանսոնյեի երգերի եւս երեք հայլեզու տարբերակներ՝ Էրիկի («Մնա»), Շուշան Պետրոսյանի («Տարեք ինձ») եւ Սոֆի Մխեյանի («Ով») կատարումներով։
Սյուզաննա Մելքոնյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ մեծ պատասխանատվություն է զգացել երգը ներկայացնելիս, հատկապես, որ դրա հիմքում հուզիչ պատմություն է․
«Իրականում, ժամանակին մրցանակաբաշխությունների շրջանակներում երգել եմ Ազնավուրի «Une vie d'amour» երգը նվագախմբի ուղեկցությամբ, իսկ անցած տարի նրա ծննդյան առթիվ պատիվ ունեցա կատարելու հայերեն թարգմանությամբ «Երբ սիրում ես ինձ» երգը, բայց այդ ժամանակ պատկերացում անգամ չէի կարող ունենալ, որ երբեւէ կստանամ նման առաջարկ։ Newmag-ի երաժշտական նախագծին, իրականում, ծանոթ եմ եղել, եւ երբ ամիսներ առաջ ինձ ասացին, որ հաջորդ երգի կատարման մեջ ինձ են տեսնում ու պատմեցին երգի նախապատմությունը (այն տարեց ուսուցչի եւ իր աշակերտի սիրո մասին է, որը ժամանակի բարքերի պատճառով տխուր ճակատագիր է ունեցել), պատասխանատվությունս ավելի մեծացավ։ Միանշանակ, Ազնավուր երգելը մեծ պատիվ է, հատկապես, երբ նման նախագծի շրջանակում ես դա անում՝ հատուկ թարգմանված ու մշակած երգով։ Շատ պրոֆեսիոնալ թիմի հետ ենք աշխատել ամիսներ շարունակ, որոնց ընթացքում սովորեցի նոր բաներ ու նորից ճանաչեցի Ազնավուրին»,-նշեց երգչուհին, որը ցավով հավելեց, որ Ազնավուրին երբեւէ հանդիպելու հնարավորություն չի ունեցել, բայց նրան փորձել է ճանաչել գրքերի ու երգերի միջոցով․
«Աշխարհում իմ ամենասիրելի երգը «She»-ն է․ տխրության, հուսահատության պահերին առանձնանում եմ եւ լսում հենց այդ երգը։ Ազնավուրը, կարծում եմ, լեգենդար է նաեւ նրանով, որ կարողանում է մարդկանց հոգին մաքրել բացասականից։ Իհարկե, փոքրուց ծանոթ էի Ազնավուրին ու նրա արվեստին, բայց ինձ համար նրան ավելի ցայտուն բացահայտեցի 6 տարի առաջ, երբ առաջին անգամ կարդացի «Ազնավուրը Ազնավուրի մասին» գիրքը։ Պետք է խոստովանեմ, որ այդ շրջանում բավական լճացած վիճակում էի, ու այդ գիրքն ինձ շատ օգնեց դրանից դուրս գալ, մանավանդ, որ այն գրված էր արտիստի կողմից․․․ Այնպիսի տպավորություն էր, թե նստած իր հետ էի զրուցում․․․»։
«Մեռնել սիրելով» տեսահոլովակի ռեժիսորը Պետրոս Հովհաննիսյանն է, երգը հայերեն է թարգմանել Սամվել Գասպարյանը, գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի