Երիտասարդության մեծ մասը գիտի, թե ինչ է նշանակում սոցիալական ցանցերում հարաբերությունները: Սոց.ցանցերը դյուրացրել են բոլորի կյանքը:
Դրանք մեծ ազդեցություն ունեն ժամանակակից յուրաքանչյուր մարդու կյանքի վրա: Սակայն աղջիկն ինչպե՞ս կարող է հասկանալ, սիրո՞ւմ է իրեն համացանցային ընկերը: Որքանո՞վ են անկեղծ վիրտուալ զրուցակցի զգացմունքները:
Իհարկե, յուրաքանչյուր երիտասարդ պարտավոր է աղջկան հաճոյախոսություն անել եւ իրեն սիրալիր դրսեւորել: Սակայն համակրանքի դրսեւորումը «սմայլիկ»-ների քանակը կամ արտատպած բանաստեղծությունները չեն: Տղայի զգացմունքները կարելի է գնահատել, երբ խոսակցությունն արդեն մի քանի էջ է կազմում: Այդ պատճառով արկածներ որոնողին կարելի է ճանաչել առաջին իսկ արտահայտություններում թույլ տված կոպիտ խոսքերից: Չափազանց հիացմունքը նույնպես կասկածի տակ է դնում տղայի անկեղծ մտադրությունները:
Ինչպե՞ս հասկանալ, արդյո՞ք համացանցային ընկերդ սիրում է քեզ:
Լավ է, երբ չոր եւ միապաղաղ խոսակցությունը ժամանակի հետ մտերմիկ զրույցի է վերածվում: Թվում է, որ զրուցակիցդ շփման համար անընդհատ նոր թեմաներ է գտնում: Դա վկայում է այն մասին, որ տղան վախենում է կորցնել աղջկան եւ ձգտում է գրավել նրան խոսակցությամբ: Բացի այդ, տղամարդն անընդհատ հետաքրքրվում է. «Ինչպե՞ս են գործերը, ին՞չ նոր բան կա», խնդրում է պատմել քո մասին:
Համակրանքի հաջորդ դրսեւորումը մյուս ծանոթների հետ համեմատելն է: Այդ բոլոր գնահատականները միայն աղջկա օգտին են: Նամակներում հաճախ զվարճալի դեպքերի մասին հիշողություններ են լինում: Հնարավորության դեպքում տղան անկեղծ զղջում է, որ այդ պահին դու նրա կողքին չէիր, որ դու անպայման կօգնեիր նրան խորհրդով: Այդպիսի արտահայտությունները շատ կարեւոր են:
Նրանք հասկացնում են, որ կցանկանային, որպեսզի նրանց կողքին լինեիք այն ժամանակ եւ հիմա: Լավ նշան է, երբ սիրելին բարեւի նամակից անմիջապես հետո գրում է, որ կարոտում է:
«Ես այնպես եմ ուզում հանդիպել մեկին, ով քեզ նման կլինի, սակայն շուրջս քեզ նման մեկը չկա»: Ժամանակակից անհաջող աղջիկների հետ համեմատությունը, որոնք քո եղունգն անգամ չարժեն, նույնպես վկայում է տղամարդու զգացմունքների մասին:
Հաջորդ միջոցը, որով կարող ես հասկանալ, արդյո՞ք համացանցային ընկերդ սիրում է քեզ, նայել, թե որքանով է նա բաց քո առջեւ: Սակայն ինչպե՞ս այդ անել հեռավորության պարագայում:
Իրականում ամեն ինչ շատ պարզ է. եթե տղամարդը հետաքրքրվում է աղջկանով, նա ձգտում է հնարավորինս շատ կապի միջոց թողնել: Շփումը միայն նամակներով չի սահմանափակում, նա սիրելիի հետ կընկերանա հնարավոր բոլոր սոցիալական կայքերում, էլեկտրոնային փոստի հասցեն եւ անձնական բջջային հեռախոսահամարը կթողնի: Բացի այդ, կցանկանա նաեւ աղջկանից իմանալ նրա բոլոր տվյալները:
Հերթական անգամ կապ հաստատելու համար երիտասարդը Wi-Fi կգտնի մոլորակի ցանկացած կետում:
Նյութը՝ Raut-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ