«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչպես հաղթահարել կլիմաքսի բարդությունները

18:59, 14 նոյեմբերի

Կլիմաքսը կնոջ համար ծանր շրջան է։ Այս ընթացքում շատ կանայք տհաճ ապրումներ են ունենում, ավելի զգայուն են դառնում եւ սկսում են բողոքել վատ ինքնազգացողությունից։ Ինչպես ավելի հանգիստ տանել կլիմաքսը, NEWS.am STYLE-ի թղթակցին պատմեց ուռոգինեկոլոգիական կլինիկայի բժիշկ - սեքսապաթոլոգ Մարիանա Բեգլարյանը.

«Նախ՝ կինը պետք է կլիմաքսը որպես հիվանդություն չընկալի։ Դա ընդամենը ֆիզիոլոգիական պրոցես է։  Ուշադրություն դարձնել, իհարկե, պետք է, հատկապես պետք է սկսել ավելի հաճախ այցելել բժշկի, ընդունել նշանակած դեղամիջոցները։ Այս ժամանակահատվածում անհրաժեշտ կլինի ՀՊԹ (հորմոնալ պաշտպանողական թերապիա) անցնել։ Բնական է, հորմոններ ընդունելուց հնարավոր է քաշի ավելացում, բայց ոչ ավելի, քան 3 կգ։ Եթե քաշը շարունակում է ավելանալ, պետք է ուշադրությունը կենտրոնացնել սննդի վրա. այն պետք է առավելագույնս ճիշտ լինի։ Կալցիումի պակասի հետ կապված հետագա խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է նաեւ սկսել կալցիումի դեղեր ընդունել։ Կարեւոր է նաեւ՝ զերծ մնալ դեպրեսիայից։ Ինքնաբուժմամբ, իհարկե, զբաղվել չարժե։ Դեղերը պետք է խստորեն նշանակի ու ընտրի բժիշկը։ Մի մոռացեք, որ միանման օրգանիզմ չկա։

Այս ընթացքում ավելի հաճախ (թեկուզ 4-6 ամիսը մեկ) է պետք անցնել գինեկոլոգիական ստուգումներ, ներառյալ փոքր կոնքի սոնոգրաֆիան։ Անհրաժեշտ է լրացնել օրգանիզմում կալցիումի եւ էստրոգենի պակասը՝ ծերացման պրոցեսի արագացման եւ ոսկորների պաթոլոգիական կոտրվածքներից խուսափելու համար։ Ուզում եմ նշել, որ այս ընթացքում, ինչպես միշտ, կանանց թույլ է տրվում սեքսով զբաղվել։ Դրա հաճախականությունն անհատական է։ Իմաստ չունի պաշտպանվել, քանի որ կլիմաքսի ժամանակ ձվազատում տեղի չի ունենում, հետեւաբար, հղիության վտանգ, գործնականում, չկա։ Սակայն կլիմաքսի ժամանակ հեշտոցում չորություն է նկատվում, ինչը հաճախ տհաճ ու ոչ հարմարավետ սեռական հարաբերությունների պատճառ է դառնում։ Նման տհաճ զգացողությունից խուսափելու համար կարելի է քսանյութ օգտագործլ (лубрикант – արհեստական քսուկ)։ Եվ, հավատացեք, որ կլիմաքսի ընթացքում ձեր վրա խաչ քաշելու համար շուտ է։ Բավական է մի փոքր ավելի ուշադիր լինեք ձեր եւ ձեր առողջության նկատմամբ, եւ կապրեք ակտիվ ու լիարժեք երկար տարիների կյանք։

Տեքստը՝ Լաուրա Բալայանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել