«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Կանացի հայացք: Սեքս առանց զգացմունքի. հեքիա՞թ, թե՞ իրականություն

23:03, 29 նոյեմբերի

Սեքսի թեման հուզում է մեր երիտասարդությանը: Սոցիալական ցանցերի կառավարման դարաշրջանում մարդկանց զգացմունքները փորձարկման են ենթարկվել: Վիրտուալ սեր, վիրտուալ սեքս… Առցանց ծանոթությունը, հետո դրան հաջորդող հանդիպումն ու ամուսնությունն արդեն սովորական բան են դարձել: Սոցիալական ցանցերը հեշտացրել են նաեւ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցների գործը, ովքեր «տնական հայ աղջկա» որոնումների ընթացքում ծանոթանում են աղջիկների հետ, գալիս են տեսնելու, ամուսնանում եւ «ազգային բարիքը» տանում են Եվրոպա կամ Ամերիկա:

Իսկ կարելի՞ է, արդյոք, սեռական հարաբերություն ունենալ եւ ոչինչ չզգալ: Բոլորս գիտենք, որ վաղ թե ուշ նրանցից մեկը սիրահարվելու է եւ ամեն ինչ կվերանա նրանով, որ մեկը ցավ կապրի: Այդ պատճառով մենք գիտակցաբար ընտրում ենք առանց զգացմունքների սեքսը՝ մտածելով, որ այդ կպահպանի մեզ ցավից: Ivona կայքում մենք նյութ հայտնաբերեցինք, որը խորհուրդ ենք տալիս ուշադիր կարդալ:

Դիտարկենք այդպիսի հարաբերությունների երեք տարբերակ, պարզենք դրանց տարբերությունը եւ հասկանանք, թե ինչպես կարող ենք մեզ պահպանել ցավից, եթե ինչ-որ բան այնպես չլինի:

Սեքս մեկ գիշերվա համար

Ընկերների հետ երեկույթն անծանոթ երիտասարդի տուն բերելու եւ մի լավ զվարճանալու լավ առիթ է: Երկուսդ էլ գիտեք, որ այդ ոչ մի բանի չի հանգեցնի, ընդամենը սեքս է: Դուք կարող եք նույնիսկ հանուն դրա հեռախոսահամարներ փոխանակել: Նման հանգամանքներում գտնվելն ավելի հեշտ է, ամեն դեպքում՝ այդպես է թվում:

Սեքսի ընթացքում քեզ լավ ես զգում: Իսկ ի՞նչ է լինելու վաղը: Գլխումդ կարող են տարբեր հարցեր սողոսկել. «Իսկ քանի՞ աղջկա հետ է նա քնում», «Իսկ եթե նա վարակի՞ ինձ»: Իհարկե, նրա տաբատը հանելիս այդ մասին չես մտածի, բայց ավելի ուշ այդ մտքերը հաստատ քեզ կայցելեն:

Այո՛, մեկ գիշերվա սեքսը կարող է բերել թեթեւ եւ արագ հաճույք, եւ մեծ մասամբ դու «զգացմունքով վարակվելու» վտանգի չես ենթարկվում, բայց տարբեր կպչուն մտքերից ազատվել հաստատ չես կարող:

Զանգեր հանուն սեքսի

Մենք բոլորս գիտենք կանոնները. ապագայի ոչ մի ծրագիր, ոչ մի համբույր, գրկախառնություն, ոչ մի նուրբ ու քնքուշ հաղորդագրություն: Ցանկը կարելի է անվերջ շարունակել: Դու այդ տղամարդուն ընտրել ես, որպեսզի կանչես միայն այն դեպքում, երբ կցանկանաս բավարարել քո սեռական ցանկությունները, ո՛չ ավելին: Հավանաբար դու նրան հանդիպել ես ինչ-որ երեկույթի ընթացքում կամ սոցիալական ցանցում:

Նման հարաբերությունների առավելությունը բավական հստակ է. դու ստանում ես սեքս այն ժամանակ, երբ ցանկանում ես, նրա հետ, ում ցանկանում եւ վստահում ես: Բացի այդ, դու գիտես, որ սեքսը միշտ գերազանց կլինի (եթե դա այդպես չէ, ուրեմն սխալ տղամարդ ես ընտրել): Դուք արդեն ծանոթ եք միմյանց ցանկություններին ու մարմնին, բավարարում եք միմյանց սեռական կարիքները: Ավելացնելու ոչինչ չկա:

Դու ցանկություն չունես այդ տղամարդու հետ իրական հարաբերություններ սկսել, ձեր միջեւ միայն սեքս է: Հազվադեպ է պատահում, որ քո ընկերն ընդունում է այն փաստը, որ ձեր հարաբերությունները միայն սեքսի համար են: Սակայն հաճախ նա, ամեն դեպքում, սպասելու է, որ դու սիրահարվես իրեն եւ սկսվի ռոմանտիկ հեքիաթը: Իսկ եթե սեքսն իրականում լավն է, ապա դուք բոլոր հնարավորություններն ունեք զույգ կազմելու:

Այս տեսակի հարաբերությունները սահման ունեն: Եվ եթե ուզում ես ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, համոզվիր, որ չես հատում եզրագիծն ու չես դառնում նրա ընկերուհին, ավելի հաճախ չես զանգում կամ գրում եւ նրան ժամադրության չես հրավիրում:

Ընկերական սեքս

Սա հարաբերությունների այն տեսակն է, որին քեզ համար աննկատ կապվում ես: Ընկերական սեքսը սցենար է, որը շատ նման է սեքսի համար զանգերին՝ այն տարբերությամբ, որ այս դեպքում քո զուգընկերը նա է, ում ճանաչում ես ընդհանուր ընկերների միջոցով կամ նա, ու հետ երկար տարիներ շփվում ես:  Իսկ այդ նշանակում է, որ այստեղ արդեն գոյություն ունի զգացմունք եւ կապվածություն, թեկուզ միայն ընկերության մակարդակով: Քեզ արդեն դուր է գալիս այդ մարդը, ով ձեր ընդհանուր անկողնուց դուրս է եւ այն, որ ձեր միջեւ հարաբերություններ չկան, ընդամենը ժամանակի հարց է, որի մասին երկուսդ էլ նախկինում չեք մտածել:

Պետք է առավելագույնս զգույշ լինես, որպեսզի ցավ չպատճառես այդ մարդուն, որովհետեւ եթե ձեր մեջ ամեն ինչ ավարտվի, հնարավոր է՝ դեռ հանդիպեք նրան ընդհանուր շրջապատում եւ իրավիճակը երկուսիդ համար էլ անհարմար կլինի: Ընկերական սեքսը երբեք երկար չի ձգվում, որովհետեւ ձեզանից մեկն անպայման սիրահարվում է, եւ նրա համար կյանքն իսկական դժոխքի է վերածվում:

Քանի որ այդ հարաբերություններում դուք երկուսդ եք, նրան ցավ պատճառելու կամ ինքդ ցավ զգալու հավանականությունը մեծ է: Փորձից ելնելով՝ կարելի է ասել, որ քեզ նվազագույնը պետք է դուր գա այն տղամարդը, ում հետ որոշել են ընկերական սեքսով զբաղվել: Դժվար թե կարողանանք երկարատեւ սեքսուալ հարաբերություններ ունենալ մեկի հետ, ով չի գրգռում մեր ուղեղը եւ չի կարողանում մեզ զվարճացնել: Այդ հենց այն է, ինչը սեքսը «համեղ» է դարձնում: Այդ կապ է, այլ ոչ պարզապես սեռական ակտ:

Եթե սպասելիքներ չունես, հիասթափություն էլ չես ունենա: Եթե կարողանում ես հարաբերություններ սկսել եւ կառավարել զգացմունքներդ այնպես, ինչպես քեզ է հարմար, շահեկան դիրքում ես: Ոմանք կարող են քեզ սառը եւ անսիրտ համարել, բայց դու պետք է պաշտպանես քեզ, որքան էլ այդ եսասիրական հնչի:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել