«Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալի ստեղծագործական կազմն օրերս Կապանում էր։ Խումբը Սյունիք էր մեկնել դիրքերում գտնվող դերասան Գեւորգ Գրիգորյանի հետ նկարահանումները շարունակելու նպատակով։ Տեսարանի գլխավոր հերոսները՝ Արսենն ու Մարին էին, որոնց մարմնավորում են Գեւորգ Գրիգորյանն ու Ռոմելա Սարգսյանը։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ռոմելան պատմել է սահմանին ապրած իր զգացողությունների եւ իր կերպարի հետ նմանությունների մասին։
«Երբ սահմանին էի, առաջին զգացողությունը, հատկապես, հիմա՝ ափսոսանքն էր․․․ Ես Կապանում էլի էի եղել, բայց այս անգամ այլ աչքերով նայեցի քաղաքին։ Այն անսահման գեղեցիկ է, ասես լեռների կենտրոնում գտնվի։ Երբ կանգնած ես սահմանին, ափսոսանք ու ցավ ես զգում, չես ցանկանում կորցնել։ Առաջին բանը, որ զգացի, այն է, որ ես չեմ ուզում, որ մեր հայրենիքից ոչ մի միլիմետր հայտնվի թշնամու ձեռքերում»,-պատմեց դերասանուհին։ Նա հավելեց, որ վախի զգացողությունը հաղթահարել է աղոթքի շնորհիվ․ վստահ է եղել, որ նկարահանումները բարեհաջող են ավարտվելու։
«Մոտ երկու օր մնացինք Կապանում, աշխատանքային գրաֆիկը բավական ծանր էր, տեսարանները՝ շատ, հատկապես Գեւորգի տեսարանները, ու պիտի կարողանայինք ժամանակի մեջ տեղավորվել։ Ծանր գրաֆիկ ենք ունեցել, բայց, բարեբախտաբար, կարողացանք ամեն բան հասցնել»։
Կապանում սերիալային զույգի տեսարանները բավական էմոցիոնալ են եղել։ Խոսելով իր կերպարի զգացմունքային կողմի մասին՝ Ռոմելան նշեց, որ հաճախ Մարիի միջոցով արտահայտվում է սեփական հուզմունքը․
«Կարծում եմ՝ դերասանը ցանկացած կերպար մարմնավորելիս իրենից ինչ-որ բան դնում է նրա մեջ։ Օրինակ՝ ես ինքս էլ շատ զգացմունքային մարդ եմ, շատ շուտ հուզվում եմ, եւ երբեմն որոշ տեսարաններում, իսկապես, լաց եմ լինում։ Այս մասնագիտությունն այնպիսին է, որ անհնար է քեզանից ոչինչ չդնես կերպարիդ մեջ, հակառակ դեպքում ամեն ինչ սուտ կստացվի, իսկ դա հեռուստադիտողը շատ շուտ է նկատում։ Իսկ կերպարս ինձ սովորեցրել է պայքարել, բայց ոչ թե սեփական օգուտի համար, այլ՝ հանուն սիրելիների, ինչի արդյունքում երբեմն, գուցե, զոհես սեփական երջանկությունդ։ Կյանքում միայն տղամարդ-կին հարաբերությունները կարեւոր չեն, մենք ունենք ընտանիք, ընկերներ, մարդիկ, որոնց չենք ցանկանում ցավ պատճառել․․․»։
Ինչ վերաբերում է Արսեն-Մարի զույգի հետագա ճակատագրին՝ Ռոմելան նախընտրեց բացահայտումներ չանել, բայց նշեց․
«Կարող եմ միայն ասել, որ հեռուստադիտողը սպասի լավագույնին, ավելին չեմ կարող բարձրաձայնել, իրավունք էլ չունեմ, բայց ինտրիգային սերիաները շատ են լինելու։ Ինձ փողոցում էլ հաճախ տեսնելիս հարցնում են՝ ի՞նչ է լինելու իմ եւ Գեւորգի հերոսների հետ, ես նույն պատասխանն եմ տալիս բոլորին (ժպտում է)»։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով