Ջորջ Մարտինը, ով աշխատում է «Վիշապի տունը» սերիալի վրա, նշել է նոր եթերաշրջանի իր սիրելի դրվագն ու պատմել, թե ինչ տեսարան կցանկանար տեսնել էկրանին:
Պատասխանելով երկրպագուների հարցերին՝ Մարտինը չի վարանել առանձնացնել առաջին եթերաշրջանի ավարտին Այմոնդի եւ Լյուսերիսի ճակատամարտը՝ վիշապների վրա նստած եւ նշել է, որ կցանկանար «մարտին նայել Աստծո աչքի տակ»։
Պետք է նկատի ունենալ, որ գրական սկզբնաղբյուրում պատկերված վիշապների կռիվներից, Աստծո աչքի տակ ճակատամարտը, անկասկած, ամենատպավորիչը կարող է լինել էկրանին: Ըստ գրքի նկարագրության վիշապների մռնչյունն այնքան բարձր է եղել, որ լսվել է մեկ տասնյակ մղոն տարածությամբ, իսկ կրակն այնքան պայծառ է, որ սովորական մարդիկ վախենում են՝ կարծելով, որ ամբողջ երկինքը վառվում է:
Ցավոք, հեռուստադիտողները ստիպված կլինեն երկար սպասել՝ տեսնելու այս անհավանական ճակատամարտը, քանի որ դա Վիշապների պարի գագաթնակետային իրադարձություններից մեկն էր եւ հավանաբար մինչեւ շոուի վերջին եթերաշրջանը չի էկրանավորվի:
Հիշեցնենք, որ «Վիշապի տունը» սերիալի առաջին եթերաշրջանի վերջին դրվագը, որը թողարկվել է 2022 թվականի հոկտեմբերի 23-ին, դարձել է HBO-ի ամենադիտվողներից մեկը՝ «Գահերի խաղը» օրիգինալ շոուի ավարտից հետո։
Չնայած շոուի առաջին եթերաշրջանի հաջողությանը, երկրորդը կթողարկվի շատ ավելի ուշ, քան սպասում էին երկրպագուները: HBO Max-ի ղեկավար Քեյսի Բլոյզը հայտարարել է, որ սերիալի հեղինակներից բավական ժամանակ կպահանջվի համարժեք շարունակություն ստեղծելու համար, ուստի դրա թողարկումը, լավագույն դեպքում, կկայանա 2024 թվականին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին