Հարկավոր է ուտել փոքր չափաբաժիններով, բայց օրական վեց անգամից ոչ պակաս:
Ձգտեք հրաժարվել վնասակար մթերքներից: Դա վերաբերում է հատկապես արագ սննդին եւ մյուս անորակ մթերքներին, որոնք ճարպեր եւ քաղցկեղածին նյութեր են պարունակում: Նախապատվությունը տվեք թարմ մրգերին եւ բանջարեղենին: Ձգտեք ձեր օրական սննդակարգը հավասարակշռված եւ բազմազան դարձնել:
Մի՛ փորձեք արագորեն նիհարել: Աստիճանական նիրահելու դեպքում ամենակայուն արդյունքը կունենաք:
Մի՛ մոռացեք, որ օրական սննդակարգի կալորիականությունը պետք է լինի 800 կկալ-ից ոչ պակաս:
Չնայած աշնանային դիետան օգտակար է, բայց, ամեն դեպքում, չպետք է չարաշահել այն: Եթե այն ձեզ դուր է գալիս եւ ուզում եք կրկնել, ապա օրգանիզմին գոնե փոքր-ինչ հանգստանալու հնարավորություն տվեք:
Աշնանային դիետայի սննդակարգ
Նախաճաշի տարբերակներ
Վարսակի փաթիլներ՝ կեֆիրով կամ մեկ բաժին անյուղ կաթնաշոռ, բանջարեղենային աղցան, մի քանի կտոր հաց, մեկ բաժակ կաթ կամ կանաչ թեյ:
Ջրով պատրաստված վարսակի շիլա, ծիրանաչիր, մեկ կտոր հաց, մեկ բաժակ կաթ կամ կանաչ թեյ:
Մի կտոր անյուղ միս, թարմ բանջարեղեն, մի կտոր հաց, մեկ բաժակ թեյ կամ կաթ:
Ճաշի տարբերակներ
Ապուր (կաթնային կամ բանջարեղենային՝ ըստ ընտրության), մի կտոր խաշած անյուղ տավարի կամ հավի միս՝ արեւածաղկի ձեթով, երկու կտոր հաց, մեկ բաժակ հյութ (բանջարեղենային կամ մրգային՝ ըստ ընտրության):
Մեկ բաժին կաղամբապուր, կես բաժին (80 գրամ) անյուղ միս կամ ձուկ, բանջարեղեն, երկու կտոր հաց, մեկ խնձոր:
«Վինեգրետ» աղցան, երկու կտոր հաց, կոմպոտ կամ հյութ՝ ձեր ընտրությամբ:
Ընթրիքի տարբերակներ
Մեկ բաժին անյուղ կաթնաշոռ, շուրջ 200 գրամ ցանկացած թարմ կամ շոգեխաշած բանջարեղեն, մի կտոր հաց եւ կանաչ թեյ:
100 գրամ պանրով պելմենի՝ թթվասերով, թարմ բանջարեղենով աղցան, մեկ կտոր հաց, մեկ բաժակ գոլ անյուղ կաթ:
Ջեռոցում պատրաստված սմբուկ՝ ստեպղինով, լոլիկով եւ կանաչեղենով, մեկ կտոր տարեկանի հաց:
Առաջարկված ճաշացանկերից կարող եք ամեն օր տարբեր նախաճաշ, ճաշ եւ ընթրիք ընտրել, ինչպես նաեւ համադրել՝ ըստ ձեր ցանկության: Որպես հետճաշիկ կարող եք խնձոր կամ բանան ընտրել: Իսկ քնելուց առաջ կարող եք մեկ բաժակ անյուղ կեֆիր կամ մասուրի թուրմ խմել:
Օգտագործելով աշնանային դիետայի ճաշացանկը՝ կարող եք 2-3 բեռնաթափման օր կազմակերպել: Այդպիսով կկարողանաք ձեր օրգանիզմին մի քիչ հանգստանալու հնարավորություն տալ: Դա օգտակար է առողջության եւ քաշը պահպանելու համար: Իսկ եթե աշնանային դիետայի ճաշացանկը համադրեք ֆիզիկական վարժությունների հետ, կարող եք ոչ միայն լավ նիհարել, այլեւ մարմինը նորմալ տեսքի բերել: Աշնանային դիետան թույլ է տալիս ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլեւ օգնում է դա անել առանց առողջությանը վնաս հասցնելու:
Աղբյուրը՝ Taliya.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 15 մայիսի
Արեւայրուք՝ առանց արեւի ու տնից դուրս գալու22:31, 15 մայիսի
Գաղտնի գեղատեսիլ լճեր Իտալիայում, որոնց մասին չգիտեն շատ զբոսաշրջիկներ21:18, 15 մայիսի
Բիանկա Սենսորին զայրացած է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերի պատճառով20:24, 15 մայիսի
Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ19:43, 15 մայիսի
Հրեաներն ու հայերը պատմականորեն զուգահեռ են շարժվում. Երբ սկսվում է մեր կործանումը, սկսվում է ձեր կործանումը. Միխայիլ Կազինիկ16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում